• Latest news

Ջրծաղիկը եւ գոտեորքինը մեծացնում են Ալցհեյմերի հիվանդության ռիսկը. հետազոտություն

3 օգոստոսի, 2022  23:37

Ջրծաղիկի եւ գոտեորքինի հարուցիչը՝ ջրծաղիկի ցանի վիրուսը (Varicella-zoster), կարող է ակտիվացնել նեյրոններում քնած հերպեսի սիմպլեքս վիրուսը եւ մեծացնել Ալցհեյմերի հիվանդության վաղ նշանների վտանգը: Նման եզրակացության են հանգել Թաֆթս համալսարանի եւ Օքսֆորդի համալսարանի գիտնականները։ Նրանք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Journal of Alzheimer's Disease ամսագրում։

Ուղեղի օրգանոիդով՝ նյարդային համակարգի եռաչափ հյուսվածքային կուլտուրայով, փորձի ժամանակ գիտնականները հետեւել են Varicella-zoster վիրուսի եւ հերպեսի սիմպլեքս տիպի 1-ին վիրուսի ակտիվությանը, որը կապ ունի Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի հետ: Հետազոտողները վարակել են մարդու կողմից առաջացրած նյարդային ցողունային բջիջների (hiNSC) մշակույթները երկու տեսակի վիրուսներով, ինչպես նաեւ վարակել են վիրուսով բջիջները, որոնցում արդեն քնած հերպեսի վիրուս կար։

Հետազոտողները այնուհետեւ որոշել են պարզել՝ արդյո՞ք հյուսվածքների կուլտուրաներում Ալցհեյմերի հիվանդության հետ կապված բջջային ֆենոտիպեր են արաջացել, ինչպիսիք են β-ամիլոիդի (Aβ) եւ տաու պեպտիդների (P-tau) կուտակումը, գլիոզը եւ նյարդային բորբոքումը: Varicella-zoster վիրուսով վարակված բջիջները չեն ցույց տվել Ալցհեյմերի հիվանդության հիմնական բնութագրերը, այդ թվում՝ Aβ-ի եւ P-tau-ի կուտակում, որն առաջացնում է հերպեսի վիրուսը: Այնուամենայնիվ, գլիոզ եւ պրոբորբոքային ցիտոկինների բարձր մակարդակ է հայտնաբերվել, ինչը ենթադրում է, որ վարիոլա վիրուսի դեմենցիայի հետ կապված ակտիվությունն անուղղակի է:

Արդեն քնած հերպեսի սիմպլեքս վիրուսով վարակված բջիջների վարակումը հերպեսի վիրուսների վերաակտիվացում եւ Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ Aβ եւ P-tau-ի հետագա կուտակում է առաջացրել: Այդպես, արդյունքները հաստատում են varicella-zoster վիրուսի անուղղակի դերը դեմենցիայի զարգացման գործում, ինչպես նաեւ՝ տարբեր պատվաստանյութերի պաշտպանիչ ազդեցությունն Ալցհեյմերի հիվանդության դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է