• Latest news▼

Գիտնականները նոր դեղամիջոց են մշակել 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար

27 օգոստոսի, 2022  13:46

Մյունխենի Հելմհոլցի ինստիտուտի, Դիաբետի հետազոտության գերմանական կենտրոնի եւ Novo Nordisk-ի հետազոտողների թիմը հորմոնների նոր համակցություն է մշակել 2-րդ տիպի շաքարախտի ապագա բուժման համար:

Գիտնականները համատեղել են տեսագիտազարի եւ GLP-1-ի (գլյուկագոնի նման պեպտիդ-1) հիպոգլիկեմիկ ազդեցությունները նոր բարձր արդյունավետ դեղամիջոցի մեջ: Նոր դեղամիջոցն արդեն հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա անցկացված հետազոտություններում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում։

Տեսագլիտազար դեղամիջոցը բարելավում է գլյուկոզայի եւ ճարպային նյութափոխանակությունը 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների մոտ: Այն ներգործում է բջջի միջուկի երկու ընկալիչների վրա՝ մեծացնելով ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Դա ապացուցվել է 3-րդ փուլի կլինիկական փորձարկումներում:
Սակայն տեագլիտազարը նաեւ անցանկալի հետեւանքներ է  առաջացրել, ինչպիսիք են երիկամների վնասման նշանները: Սակայն դեղամիջոցը թերապեւտիկորեն օգտագործելու համար գիտնականները մի հնարքի են դիմել. նրանք տեսագիտազարը կենսաքիմիապես միացրել են ստամոքս-աղիքային GLP-1 հորմոնի հետ, որը մի քանի տարի հաջողությամբ օգտագործվում է 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար: Դա թույլ է տալիս համակցված դեղամիջոցին ներգործել միայն GLP-1 ընկալիչ պարունակող բջիջների եւ հյուսվածքների վրա:

Այս նյութը հատկապես արդյունավետ է գլյուկոզայի հանդուրժողականության մակարդակը բարձրացնելու համար: Գլյուկոզայի նյութափոխանակության կայուն բարելավման համար նոր դեղամիջոցի ընդամենը նվազագույն դեղաչափեր են պահանջվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll