• Latest news

Ինչպես՞ է սթրեսն ազդում մաշկի վիճակի վրա

3 սեպտեմբերի, 2022  09:40

Սթրեսը սպանիչ ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա։ Մեր մաշկը բացառություն չէ։ Այն, հայելու նման, արտացոլում է բոլոր ներքին պրոցեսները, սթրեսն իր հետքն է թողնում մաշկի վրա, գրել է «МедикФорум»-ը։

Կոսմետոլոգ Տատյանա Եվստիգնեեւան ավելի մանրամասն է ներկայացրել սթրեսի ազդեցության մեխանիզմները մաշկի վիճակի եւ արտաքին տեսքի վրա։

«Մեր կյանքում սթրեսի պակաս չկա։ Բայց ո՞վ մեզ չի թողնում թուլանալ եւ հանգստանալ։ Մարդիկ, ովքեր կարողանում են անել դա, արտաքնապես տարբերվում են. նրանք դեմքի ավելի առողջ գույն ունեն, ժպիտ, փայլող աչքեր, դրական կենսական տրամադրվածություն, նրանք ավելի երիտասարդ են երեւում»,- նշել է փորձագետը։

Եվստիգնեեւայի խոսքով, եթե սթրեսը չհաղթահարվի, դեմքի թարմության եւ գեղեցիկ մաշկի մասին կարելի է մոռանալ։

«Սթրեսի ազդեցության տակ տեղի է ունենում ադրենալին եւ կորտիզոլ հորմոնների արտազատում։ Դրանք ռեակցիաների մի ամբողջ շարան են գործի դնում. կորտիզոլն ընդլայնում է անոթները, դրանք հյուծվում են եւ դառնում փուխր։

Դրա հետեւանքով մաշկի վրա հայտնվում են այտուցներ, կարմիր բծեր։ Մենք դա նկատում ենք բորբոքային պրոցեսների եւ մաշկի գրգռվածության ձեւով»,- բացատրել է կոսմետոլոգը։

Եթե մարդն ակնեի կամ էկզեմայի գենետիկ հակում ունի, ապա անոթների հետ կապված խնդիրները կարող են ներսից գործի դնել այդ պրոցեսները։

Կորտիզոլի բարձր քանակությունը (սթրեսի ժամանակ այն միշտ բարձր է) վատ է ազդում հյուսվածքների ռեգեներացիայի վրա, դանդաղեցնում է կոլագենի, գիալուրոնային թթվի արտադրումը։ Իսկ այդ բաղադրիչներն անմիջականորեն ազդում են մաշկի առաձգականության եւ ճկունության վրա. ավելի արագ են հայտնվում առաջին կնճիռները, կախվում են հյուսվածքները, ձեռք ենք բերում պտոզ, նշել է մասնագետը։

Եթե սթրեսն առկա է ձեր կյանքում ամեն օր, դա վկայում է այն մասին, որ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը։ Եվ գեղեցիկ մաշկը միակ մոտիվացիան չէ։ Չէ՞ որ սթրեսը նույնպիսի կործանարար ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա, ամփոփել է փորձագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել