• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել ատամների վիճակի եւ դեմենցիայի զարգացման ռիսկի միջեւ

8 սեպտեմբերի, 2022  20:33

Բժշկական գրականության մեջ հրապարակված բոլոր համապատասխան ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ պարոդոնտի վատ վիճակը եւ ատամների կորուստը կարող են մեծացնել կոգնիտիվ ունակությունների նվազման եւ դեմենցիայի ռիսկը:

Վերլուծությունը, որը հրապարակվել է Journal of the American Geriatrics Society-ում, ներառել է 47 հետազոտություն: Պարոդոնտի վատ վիճակը (արտահայտվում է որպես պարոդոնտիտ, ատամների կորուստ, խորը պարոդոնտալ գրպաններ կամ ալվեոլային ոսկորի կորուստ) կապված է կոգնիտիվ ունակությունների նվազման ռիսկի հետ 23 տոկոսով եւ դեմենցիայի ռիսկի հետ 21 տոկոսով: Միայն ատամների կորուստը 23 տոկոսով կապված է կոգնիտիվ ունակությունների նվազման հավանականության բարձրացման հետ եւ 13 տոկոսով դեմենցիայի ռիսկի բարձրացման հետ:

«Կլինիկական տեսանկյունից մեր արդյունքներն ընդգծում են պարոդոնտի առողջության մոնիտորինգի եւ կառավարման կարեւորությունը դեմենցիայի կանխարգելման համատեքստում, թեեւ առկա ապացույցները դեռ բավարար չեն ռիսկի գոտում գտնվող անձանց վաղ հայտնաբերման հստակ ուղիները եւ կոգնիտիվ վատթարացման կանխարգելման ամենաարդյունավետ միջամտությունները ցույց տալու համար»,- նշել են վերլուծության հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել