• Latest news

2022թ․ սկզբից մոտ 225 000 ամերիկացիներ են մահացել COVID-19-ից՝ չնայած հիվանդացության նվազմանը

24 սեպտեմբերի, 2022  19:24

Թեեւ մահացության օրական ցուցանիշները փոքր-ինչ նվազել են օգոստոսի համեմատ, թարմացված դաշնային տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը դեռեւս ամեն օր հարյուրավոր ամերիկացիների է կորցնում COVID-19-ի պատճառով, իսկ 2022 թվականի սկզբից ԱՄՆ-ում վիրուսից մահացել է մոտ 225 000 մարդ, հայտնում է ABC News-ը:

Ամեն օր COVID-19-ից դեռեւս միջինը ավելի քան 350 ամերիկացիների մահ է գրանցվում, իսկ վերջին յոթ օրվա ընթացքում գրանցվել է մոտ 2500 մահ՝ ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների։

Սակայն այս ցուցանիշները մնում են շատ ավելի ցածր, քան COVID-19-ի նախորդ բռնկումների ժամանակ, օրինակ՝ 2021 թվականի հունվարին, երբ հաղորդվում էր վիրուսից օրական միջինը 3500 մարդու մահվան մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ի եթերում հայտարարել էր, որ «համավարակն ավարտվել է»:

Այս շաբաթվա սկզբին հանրային առողջապահության փորձագետները հերքեցին նախագահի պնդումը՝ ABC News-ին հայտնելով, որ համավարակը դեռ չի ավարտվել, եւ որ Բայդենի մեկնաբանությունները կարող են որոշ չափով վաղաժամ լինել:

Այնուամենայնիվ, տասնյակ նահանգներ փակել են հանրային թեստավորման վայրերը, մինչդեռ ներկայումս հասանելի են ավելի շատ տնային թեստեր COVID-19-ի համար: Ամերիկացիների մեծամասնությունը չի հայտնում իր արդյունքները պաշտոնյաներին, եւ, հետեւաբար, փորձագետները կարծում են, որ վարակների ընդհանուր թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն իջեցված է:

COVID-19-ի թեստավորումների մակարդակը ումը նույնպես ընկել է համավարակի սկզբից իր ամենացածր մակարդակին՝ օրական գրանցվում է մոտ 350 000 թեստ, մինչդեռ այս տարվա հունվարին համավարակի գագաթնակետին օրական հաղորդվում էր ավելի քան 2,5 միլիոն թեստի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։