• Latest news

Հետազոտությունները պարզել են՝ ինչու խորհուրդ չի տրվում քնելուց առաջ հեռախոսը թողնել մահճակալի կողքին

6 հոկտեմբերի, 2022  23:06

20 հետազոտությունների վերանայման արդյունքում պարզվել է, թե ինչու խորհուրդ չի տրվում քնելուց առաջ հեռախոսը թողնել մահճակալի կողքին։

Հետազոտության համաձայն՝ հարցվածների կեսից ավելին (48 տոկոս) գիշերը քնում է հեռախոսը մահճակալի կողքին դրված, գրում է Techlikethis-ը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կան հստակ ապացույցներ, որ քնելուց առաջ էլեկտրոնային սարքերի օգտագործումը եւ դրանց հասանելիությունը կարող է կապված լինել քնի վատ որակի, ինչպես նաեւ ցերեկային ժամերին քնկոտության հետ։

«Սա նշանակում է, որ եթե ձեր հեռախոսը գտնվում է մահճակալի կողքին, ապա այդպիսով կմեծանա քնի անբարենպաստ արդյունքի հավանականությունը։

Սա ամենաշատը հարված է հասցնում պատանիներին։ Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են TikTok-ի եւ Instagram-ի նման կայքերը ստիպում երեխաներին վախենալ ինչ-որ բան բաց թողնելուց։ Սոցիալական մեդիան տեղափոխել է դպրոցի տարածքից մեր երեխաների ննջասենյակ, եւ նրանք անցկացնում են հեռախոսի առջեւ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, իսկ ակտիվությունը հասնում է գագաթնակետին գիշերը:

Քնի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դեռահասները, որոնք քնելուց առաջ օգտագործել են սոցիալական ցանցերը, ավելի շատ դժվարություններ են ունեցել քնելու հետ, եւ դա կապված է դեպրեսիայի բարձր մակարդակի հետ»,-նշում են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել