• Latest news

Հայտնաբերվել է սպիտակուց, որի պատճառով իմունիտետը չի արձագանքում ՄԻԱՎ-ին

10 նոյեմբերի, 2022  11:36

Գիտնականները պարզել են, թե ինչպես է ՄԻԱՎ վարակի հարուցիչը՝ ՄԻԱՎ-1 վիրուսը, «սպրդում» մարդու իմունային համակարգից: Մոնրեալի համալսարանի գիտնականների աշխատանքը հրապարակված է Cell Reports ամսագրում։

Մասնագետները տարբերում են ՄԻԱՎ վարակի հարուցիչի երկու հիմնական տեսակ՝ ՄԻԱՎ-1 եւ ՄԻԱՎ-2: Երկուսն էլ հանգեցնում են իմունիտետի աստիճանական անկմանը, սակայն ՄԻԱՎ-2-ն ավելի քիչ պաթոգենային է, ավելի քիչ է փոխանցվում եւ այդքան հաճախ չի հանգեցնում ՁԻԱՀ-ի: Գիտնականներն ուսումնասիրում են հենց ՄԻԱՎ-1-ը, քանի որ այն մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց համար։

Մոնրեալի համալսարանի գիտնականներն առաջին անգամ ապացուցել են, որ վիրուսային Vpu սպիտակուցը որոշիչ դեր է խաղում իմունային պատասխանից վիրուսը պաշտպանելու գործում: Բացի այդ, Vpu-ն մասնակցում է նոր վիրուսային մասնիկների ստեղծմանը, ինչը թույլ է տալիս ՄԻԱՎ-1-ին ախտահարել ավելի ու ավելի շատ բջիջներ:

Հետազոտության շրջանակում վիրուսաբանները մկների վրա փորձ են կատարել։ Չէքսպրեսավորված Vpu ունեցող վիրուսով վարակված կենդանիների մոտ նկատվել է վիրուսային ծանրաբեռնվածության նվազում, իմունիտետը հաջողությամբ պայքարել է պաթոգենի դեմ։

Մինչդեռ բնական վիրուսով վարակված կենդանիների մոտ իմունիտետը որեւէ կերպ չի արձագանքել ՄԻԱՎ վարակի հարուցիչին, ինչը թույլ է տվել վիրուսին տարածվել։

 «ՄԻԱՎ-1 վիրուսը, որն օգտագործվում է որոշակի լաբորատոր փորձերում՝ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր մշակելու համար, չի պարունակում Vpu: Սակայն, բնական վիրուսում այդ սպիտակուցը փաստացի խաղում է վարակված բջջի թիկնապահի դերը: Էքսպրեսիայից հետո այն թույլ է տալիս նրան բազմանալ եւ օգնում է նրան պաշտպանել իրեն։ Հնարավոր է, լաբորատոր վիրուսներում հենց Vpu-ի բացակայության պատճառով մենք մինչեւ հիմա չենք կարող հաղթահարել ՄԻԱՎ-ը»— բացատրել են գիտնականները։

Հետազոտողների խոսքով՝ հայտնագործությունը կարող է օգնել ՄԻԱՎ-1-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ ստեղծել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել