• Latest news

Կենդանական ծագման ցածր ածխաջրային սնունդը կապված է 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի բարձրացման հետ

19 նոյեմբերի, 2022  15:47

Կենդանական ծագման ցածր ածխաջրային սնունդը կապված է 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի բարձրացման հետ։ Այս մասին վկայում են Հարվարդի Չանի հանրային առողջության դպրոցի գիտնականների հետազոտության արդյունքները։

Ցածր ածխաջրային դիետաներն այսօր շատ տարածված են, քանի որ դրանք թույլ են տալիս արագորեն նվազեցնել քաշը: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչպես են դրանք ազդում առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում: 

Հետազոտողները ուսումնասիրել են ցածր ածխաջրային դիետայի եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականության միջեւ կապը: Վերլուծության մեջ օգտագործվել են 203,5 հազար մարդու տվյալներ։ Մասնակիցները չորս տարին մեկ լրացրել են իրենց սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկները, իսկ դիտարկման միջին ժամկետը 30 տարի էր:

Մասնակիցները բաժանվել են հինգ հավասար խմբերի՝ ըստ իրենց սպառած ածխաջրերի քանակի: Ուսումնասիրության մեջ ածխաջրերի ամենացածր պարունակությամբ հիվանդները ածխաջրերից ստացել են օրական էներգիայի մոտ 40 տոկոսը (օպտիմալ է համարվում 45-65 տոկոսը):

Գիտնականները պարզել են, որ այս խմբի մարդկանց մոտ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը 6 տոկոսով ցածր է եղել, եթե սպիտակուցներն ու ճարպերը հիմնականում ստացվել են բուսական աղբյուրներից:

Բայց եթե ցածր ածխաջրային դիետա պահող մարդիկ նախընտրել են կենդանական սպիտակուցը եւ ճարպը, ապա 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը նրանց մոտ 35 տոկոսով ավելի բարձր է եղել։ Եթե նրանք խուսափել են ամբողջական ձավարեղենից, ռիսկը 39 տոկոսով ավելի է բարձրացել։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ մարդկանց մոտ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը վերահսկելու համար կարեւոր է ոչ թե ածխաջրերի քանակը, այլ սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի աղբյուրներն ու որակը: Սրտաբանության ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս ընտրել նվազագույն մշակված սնունդ, ինչպես նաեւ սահմանափակել շաքարի, աղի եւ ալկոհոլի օգտագործումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել