• Latest news

Ի՞նչ տեղի կունենա ատամների հետ, եթե խմելու ջուրը չֆտորացվի

19 նոյեմբերի, 2022  19:03

2007 թվականին Ալյասկայի մայրաքաղաք Ջունոյի բնակիչները քվեարկել են խմելու ջրի մեջ ֆտորի ավելացումը դադարեցնելու օգտին՝  վախենալով հնարավոր վնասից: Անքորիջի համալսարանի գիտնականները հետեւել են, թե դա ինչ հետեւանքների է հանգեցնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Oral Health-ում:

Առաջին խումբը բաղկացած էր 853 հիվանդներից, որոնք 2003 թվականին կարիեսի բուժում էին անցել։ Նրանք գտնվում էին «օպտիմալ պայմաններում», երբ խմելու ջուրը ֆտորացվում էր։ Երկրորդ խումբը՝ 1052 հիվանդ, կարիեսի բուժում է անցել 2012 թվականին «անբարենպաստ պայմաններում» (ֆտորացումը դադարեցնելուց հինգ տարի անց)։

Հետազոտողները պարզել են, որ առաջին խմբի 6 տարեկանից փոքր երեխաները միջին հաշվով բուժում են կարիեսը եւ դրա հետեւանքները տարեկան 1,55 անգամ, մինչդեռ երկրորդ խմբում այդ ցուցանիշն աճել է մինչեւ 2,52 անգամ: Այսինքն՝ ֆտորացումը դադարեցնելուց հետո երեխաները տարին մեկ անգամ ավելի հաճախ են գնացել ատամնաբույժի մոտ։

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանց խմելու ջրի եւ, հետեւաբար, բերանի եւ թքի մեջ ֆտորի օպտիմալ մակարդակի՝ ատամները կարող են ձեւավորվել ավելի թույլ էմալով եւ ի վիճակի չեն վերականգնել ոչնչացման վաղ նշանները»,-բացատրել են հետազոտողները։

Արդյունքները ապացուցում են, որ ջրի ֆտորացումը բուժիչ եւ կանխարգելիչ ազդեցություն ունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել