• Latest news

Գիտնականները բացատրել են ԱՄՆ-ում ծնելիության ցուցանիշների անկումը

14 հունվարի, 2023  18:03

ԱՄՆ-ում երիտասարդները սկսել են ավելի են անհանգստանալ ապագայի համար եւ այդ պատճառով հետաձգում են երեխա ունենալը, ասում են Օհայո նահանգի համալսարանի գիտնականները: Ամերիկացի սոցիոլոգների հետազոտությունը հրապարակվել է Population and Developmen Review ամսագրում։

2019 թվականին ԱՄՆ-ում ծնելիության ընդհանուր գործակիցը կազմել է 1,71, ինչը ամենացածր մակարդակն է 1970-ականներից։ Գիտնականները եզրակացրել են, որ դա կապված է ոչ թե երեխաներ ունենալու ամերիկացիների ցանկության, այլ անհնարինության հետ։

Հետազոտության հեղինակներն օգտագործել են հարցման տվյալները։ Նրանք համեմատել են տարբեր տարիներին ծնված մարդկանց պատասխանները եւ պարզել, որ 1995-1999 թվականներին ծնված կանայք 20-24 տարեկանում ցանկացել են ունենալ միջինը 2,1 երեխա: Նույնքան՝ 2,2 երեխա, այս տարիքում ուզեցել են 1965-1969 թվականներին ծնված կանայք։

Տղամարդիկ, միջին հաշվով, ավելի քիչ երեխաներ են ցանկացել եւ ցանկանում, քան կանայք, բայց վերջին տասնամյակների ընթացքում նրանց պատասխանները նույնպես շատ չեն փոխվել:

Մարդկանց տոկոսը, որոնք հայտարարել են, որ չեն պլանավորում երեխա ունենալ, 1960-ականներին եւ 1970-ականներին մոտ 5-8%-ից 1990-ականներին եւ 2000-ականներին աճել է մինչեւ 8-16%: Բայց դա ինքնին չի կարող բացատրել ծնված երեխաների թվի նվազումը։ Գիտնականները կարծում են, որ մարդիկ հետաձգում են երեխա ունենալը, քանի որ ավելի շատ են անհանգստանում ապագայի, տնտեսության, բժշկության եւ երեխաների խնամքի համար, քան մի քանի տասնամյակ առաջ:

Ըստ հեղինակների՝ այս հետազոտությունը ցույց է տալիս, որ պետք չէ երիտասարդներին ստիպել ավելի շատ երեխաներ ցանկանալ, ավելի կարեւոր է պայմաններ ստեղծել նրանց լույս աշխարհ գալու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է