• Latest news

Ակնաբուժական նոր ծառայություն «Էրեբունի» ԲԿ-ում. կատարվում են նաև աչքի պլաստիկ վիրահատություններ

17 հունվարի, 2023  20:48

«Էրեբունի» ԲԿ-ում գործում է նոր՝ ակնաբուժական ծառայություն։ 

Ծառայությունում իրականացվում են  գործիքային հետազոտություններ, բուժում, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և վիրահատություններ:

Իրականացվում է կատարակտի, գլաուկոմայի, աչքի ցանցաթանանթի պաթոլոգիաների, աչքի բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում: Կատարվում է նաև տեսողության շտկում ակնոցով և կոնտակտային ոսպնյակներով:

Իրականացվում են նաև աչքի պլաստիկ վիրահատություններ. արցունքատար ուղիների փոխպատվաստում և վերականգնում, կոպերի և ակնակապիճների տարբեր տեսակի նորագոյացությունների հեռացում, կոպի խալազիոնի հեռացում, բլեֆարոպլաստիկա, աչքի առաջնային հատվածի վերականգնում, ինչպես նաև աչքի վիրահատական այլ միջամտություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել