• Latest news

«Վարդագույն աչք»՝ COVID-ի ենթատեսակի ախտանիշներից մեկը

17 հունիսի, 2023  18:34

Գրեթե չորս տարի է, ինչ հայտնաբերվել է կորոնավիրուսը, եւ նոր զարգացումներ եւ հարցեր շարունակում են առաջանալ ամբողջ աշխարհում: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ներկայումս վիրուսը գտնվում է 16-րդ Omicron ենթախմբում։ Ենթատարբերակները վիրուսի գենետիկ կառուցվածքի մուտացիաներ են: Հունիսի 9-ի դրությամբ XBB.1.5-ը ամենատարածված վիրուսն է, որը շրջանառվում է երկրում՝ կազմելով մոտավորապես 40 տոկոս։

Դոկտոր Փիթեր Չին Հոնգը՝ պրոֆեսոր եւ բժիշկ, ասել է, որ XBB.1.5-ը գրանցվել է ձմռանը եւ դիրքերը զիջում է Արկտուր կամ XBB․1.16 ենթատեսակին։  

Մասնագետների խոսքով ՝ ախտանշանները նման են օմիկրոնի հետ կապված նախորդ դեպքերին։ Այն ներառում է կոկորդի ցավ, քթի լցվածություն եւ գլխացավ։ Որոշ հիվանդներ կարող են ունենալ նաեւ քթարտադրություն, փռշտոց, հազ, հոգնածություն եւ մարմնի ցավեր, ասում է Kaiser Permanente Roseville-ի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Ջոն Բելկոն։

«Համավարակի սկզբից հայտնի է, որ COVID-ն առաջացնում է ցավ աչքերում, քոր, այրոց եւ կոնյուկտիվիտ, ինչպես նաեւ արցունքարտադրություն, եւ որքան բարձր է վիրուսի կոնցենտրացիան արցունքների մեջ, այնքան ավելի ծանր ախտանիշներ են գրանցվում»,-ասել է նա։

Իր հերթին, Չին Հոնգը նշել է, որ չնայած որոշ մարդիկ կարող են ավելի ծանր ախտանիշներ ունենալ տարիքի կամ իմունային անբավարարության պատճառով, ինչպես նաեւ պատվաստանյութերից անտեղյակ լինելու պատճառով, որոշ մարդիկ կարող են որեւէ ախտանիշ չունենալ: 

«Մենք գիտենք, որ կոնյուկտիվային բջիջներում կան ACE2 ընկալիչներ, որոնք հանդիսանում են spike սպիտակուցի կապակցման վայրերը COVID-ում»,-ասել է փորձագետը:

Արդյո՞ք COVID-ի ժամանակ կոնյուկտիվիտը տարբերվում է առանց COVID-ի կոնյուկտիվիտից:

Բելկոն ասել է, որ ախտանիշները շատ նման են սովորական վարդագույն աչքին եւ սովորաբար անհետանում են մեկ շաբաթ անց: Կոնյուկտիվիտի համար հատուկ բուժում գոյություն չունի։ Պետք է խուսափել աչքերը տրորելուց, քանի որ դա կարող է հանգեցնել հետագա վնասների եւ, հնարավոր է, վիրուսի տարածմանը մյուս մարդկանց։

Վարակումը կանխելու համար հարկավոր է հաճախակի լվանալ ձեռքերը եւ դիտարկել արհեստական արցունքների կամ սառը կոմպրեսների օգտագործման հնարավորությունը, եթե անհարմարություն եք զգում, գրում է Medical Xpress-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել