• Latest news

Խորհուրդներ՝ կանանց, որոնք հղիանալու անհաջող փորձեր են անում

3 հոկտեմբերի, 2014  21:24

Այո, ուշ թե շուտ գալիս է մի օր, երբ կնոջ մոտ երեխա ունենալու ցանկություն է առաջանում: Դադարեցնում է հակաբեղմնավորիչների կիրառությունն ու սպասում: Մեկ ամիս, թերեւս նաեւ՝ երկու: Իսկ երբ երրորդ ամսին էլ ոչինչ չի ստացվում՝ սկսում է անհանգստանալ:

Նախ եւ առաջ՝ շտապելու կարիք չկա:

Կանոնն այն է, որ, եթե դեռեւս 35 տարեկան չկաք, վերարտադրողական էնդոկրինոլոգի եւ անպտղությամբ զբաղվող մասնագետի օգնությանը 12 ամիս շարունակ հղիանալու անհաջող փորձեր ձեռնարկելուց հետո կարող եք դիմել: Իսկ եթե 35-ից բարձր եք, խորհուրդ է տրվում հիշյալ մասնագետների օգնությանը 6 ամիս անց դիմել: Իսկ մինչ այդ անհանգստանալու կարիք բոլորովին չունեք:

Միջին ամուսնական զույգի մոտ յուրաքանչյուր ամիս բեղմնավորման հասնելու 20-25 տոկոս հավանականություն է գործում: Նրանց երկու երկրորդ մասին ընդամենը 6 ամիս է հարկավոր՝ հաջողության հասնելու համար: Իսկ ահա 35-ից բարձր տարիք ունեցող կանայք մի փոքր ավելի դժվարությամբ կարող են հղիանալ, քանի որ նրանց ձվաբջիջներն առավել թույլ որակով եւ քիչ քանակությամբ են աչքի ընկնում:

Մինչ նախանշված ժամկետների ավարտը կարող եք մասնագետի օգնությանը դիմել, եթե հետեւյալ խնդիրներից որեւէ մեկի առկայությունն եք նկատում.

• Անկանոն կամ ցավոտ դաշտանային ցիկլ

• Ցավեր՝ կոնքի հատվածում

• Նախընթաց վիրահատություն(ներ)՝ կոնքի հատվածում

• Շաքարախտ եւ ընդհանուր առողջական խնդիրներ

Իսկ երբ բժշկի հետ խոսելու ժամանակն է եկել, հարկավոր է ստորեւ բերված գործոնների առկայությունը բացառել.

• Կանացի անպտղություն. 30 տոկոս դեպքերում հղիանալու անհաջող փորձերի պատճառը կանացի որոշ բարդություններ՝ ֆալոպյան փողերի խցանումը, էնդոմետրիոզը կամ ձվազատման խանգարումը կարող են լինել:

• Տղամարդու անպտղություն. եւս 30 տոկոս հավանականությամբ չհաջողված հղիությունը կարող է տղամարդու մոտ սպերմատոզոիդների բացակայության, ցածր քանակի կամ թույլ շարժունակության (ձվաբջջին հասնելու անկարողություն) արդյունքը լինել:

Մնացյալ 35-40 տոկոս դեպքերում զույգերը որոշ՝ երկու կողմերին հատուկ խնդիրների համադրության կամ որեւէ առանձնահատուկ խնդրի արդյունքում են անպտղության փաստի առաջ կանգնում:

Նիկոլ Հերբսթին եւ նրա ամուսնու՝ Ռոբին պատճառների ամենավերջին կատեգորիան՝ անբացատրելու անպտղությունն է բաժին հասել:

«Իրաքից զորացրվելուց հետո փորձում էինք երեխա ունենալ: Որոշ ժամանակ անց, տարիքը հաշվի առնելով՝ ես 35 տարեկան եմ, իսկ Ռոբը՝ 39, հասկացանք, որ պետք է վերարտադրողական էնդոկրինոլոգի օգնությանը դիմել», - պատմում է տիկին Հերբսթը:

Մասնագետը նախ նրանց առողջության պատմությունն էր ուսումնասիրել, իսկ Ռոբի պարագայում՝ նաեւ սերմնահեղուկի հետազոտություն պատվիրել:

Նիկոլն էլ, իր հերթին, հետեւյալ հետազոտություններն էր անցել.

• Արյան հետազոտություն՝ հորմոնային ֆոնը գնահատելու համար

• Ռենտգեն հետազոտություն՝ արգանդի եւ ֆալոպյան փողերի վիճակը պարզելու համար

• Լապարոսկոպիկ հետազոտություն՝ կոնքի օրգանները ստուգելու համար

Որից հետո էլ «անբացատրելի անպտղություն» էր ախտորոշվել: Բժիշկներն, այնուամենայիվ, բուժման կուրս եւ ներարգանդային սերմնավորում էին նշանակել զույգին, ինչը եւս անհաջողությամբ էր ավարտվել: Եւ միայն արտամարմնային բեղմնավորումը չորս տարի անց հղիության հասնելու հնարավորություն էր տվել նրանց:

«Բուժման ոչ բոլոր եղանակներն են ապահովագրական պլանի մեջ մտնում: Տեղի ունեցածը ոչ միայն մեզ է ֆինանսապես եւ ֆիզիկապես ուժասպառության հասցրել, այլ նաեւ՝ ողջ մեր շրջապատին», - պատմում է տիկին Հերբսթը, ով դստերը՝ Վիոլետին, ընթացիկ տարվա մարտի 4-ին է կեսարյան հատմամբ լույս աշխարհ բերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել