• Latest news

Աշխարհում ամենածխող երկրներ են համարվել Նաուրուն եւ Սերբիան. ԱՀԿ

24 հունվարի, 2024  13:25

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ ամենածխող երկրներ են ճանաչվել Նաուրուն եւ Սերբիան։

ԱՀԿ հաշվետվության համաձայն՝ Ռուսաստանի 15-ի տարեկանից բարձր տարիքի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին (26,7 տոկոս) ծխում է։ Նշվել է, որ, անցած տարվա համեմատ (27,4 տոկոս), այդ ցուցանիշը նվազել է։ Կանխատեսվում է, որ մինչեւ 2025թ. ծխողների թիվը Ռուսաստանում կնվազի մինչեւ 26,5 տոկոս, իսկ 2030թ.՝ 25,6 տոկոս։

Վիճակագրությունը նաեւ ցույց է տալիս, որ տղամարդիկ Ռուսաստանում ավելի շատ են ենթակա այդ վնասակար սովորությանը, քան կանայք։

Նաուրուի, Սերբիայի եւ Ինդոնեզիայի բնակիչները զբաղեցնում են ամենաշատ ծխողների վարկանիշի առաջին երեք տեղերը։ Ծխելու գծով Ռուսաստանի մերձավոր հարեւաններն են Հունգարիան (17-րդ տեղ) եւ Հունաստանը (18-րդ տեղ)։

Այդ երկրներում ծխում է 15-ից բարձր տարիքի բնակչության 27,3 եւ 26,9 տոկոսը՝ համապատասխանաբար։ Ուկրաինան զբաղեցնում է 44-րդ տեղը (20,8 տոկոս), իսկ Բելառուսը՝ 36-րդ (22,4 տոկոս)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է