• Latest news

Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ

18 մարտի, 2024  10:17

Քնած մարդու ուղեղը կարող է դանդաղեցնել սրտի զարկերը՝ ի պատասխան թուլացնող բառերի։ Այս մասին վկայում է Journal of Sleep Research-ում (JSR) հրապարակված հետազոտությունը։

Գիտնականներն ուսումնասիրել են քնած մարդկանց սրտի ակտիվությունը էլեկտրակարդիոգրամմայի օգնությամբ։ Նրանք պարզել են, որ չեզոք իմաստ ունեցող բառերը չեն ազդում մարդու սրտի վրա, բայց թուլացնող բառերը նպաստում են սրտի զարկերի դանդաղմանը։ Բացի այդ, դրանք ավելացրել են խոր քնի տեւողությունը եւ բարելավել քնի որակը։ Հետազոտությունը կարող է նշանակել, որ ուղեղն ի վիճակի է արձագանքել սենսորային ինֆորմացիային քնի մեջ։ Այս առանձնահատկությունը թույլ կտա դրականորեն ազդել մարդու քնի վրա բառերի օգնությամբ, եթե եզրակացությունները հաստատվեն ապագա հետազոտություններով։

Մինչ այդ գիտնականները հայտնաբերել էին, որ քնած մկների մոտ նկատվում է ուղեղի ջղաձգային ակտիվություն։ Այն արտաքնապես որեւէ ձեւով չի արտահայտվում։ Նրանք նաեւ պարզել են, որ այդ «կամաց ջղաձգումների» արգելակումը կարող է կանխել մկների դեմենցիայի ախտանշանները։ Նրանք նախատեսում են իրենց մեթոդը հարմարեցնել մարդկանց համար կիրառելուն եւ կարծում են, որ այն թույլ կտա բուժել դեմենցիան ախտանշանների հայտնվելուց 20 տարի առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է