• Latest news

Հայաստանում կսահմանվի մահվանից հետո դոնորությունից հրաժարվելու մարդու իրավունքը

9 ապրիլի, 2024  11:53

Անհրաժեշտ է սահմանել մահվանից հետո դոնորությունից մարդու հրաժարվելու իրավունքը։ Այս մասին Ազգային ժողովում, «Մարդու օրգանների եւ (կամ) հյուսվածքների  փոխպատվաստման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ապրիլի 9-ին ասել է առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում «կենսաբանական մահ» հասկացությունն ընդհանուր առմամբ անհրաժեշտ է օրինականացնել։ Կստեղծվի իրավական հիմք այն օրգանների ցանկի հաստատման համար, որոնք ենթակա կլինեն վերցվելու հետագա փոխպատվաստման համար։ Գործընթացը կարող է սկսվել միայն լիազոր մարմնի կողմից ուղեղի կամ կենսաբանական մահվան փաստի գրանցումից հետո։

Այսպիսով, բացի օրենքով սահմանված օրգանների ցանկից, որոնք ենթակա են փոխպատվաստման կենդանի դոնորից, կսահմանվի նաեւ մահացածների օրգանների ցանկը։

Նախագծում վերանայվել են նաեւ  կենդանի դոնորի իրավունքները, որը տվել է իր համաձայնությունը փոխպատվաստման համար։ Նաեւ սահմանվել է, որ նա իրավունք ունի գտնվել մշտական հսկողության տակ այն կարգով, որը սահմանված է լիազոր մարմնի կողմից, օրգանը եւ հյուսվածքը վերցնելուց հետո։

«Այս օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում հստակ կսահմանվի մարդու իրավունքը՝ չհամաձայնել դոնոր դառնալ մահվանից հետո, ինչպես նաեւ ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքը մահացած ազգականի օրգանների դոնորության մասին»,- նշել է Գասպարյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել