• Latest news

Հանրահայտ «Ozempic» և «Wegovy» դեղամիջոցները նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը

25 մայիսի, 2024  00:36

«Ozempic» և «Wegovy» ապրանքային անվանումներով վաճառվող քաշը կորցնելու համար նախատեսված սեմագլյուտիդ հակադիաբետիկ դեղամիջոցները նվազեցնում են սրտի նոպաների և ուղեղի կաթվածի ռիսկը՝ անկախ նրանից՝ որքան քաշ են կորցնում հիվանդները դեղամիջոցն ընդունելիս, գրում է Euronews-ը։

Սեմագլյուտիդը միաժամանակ օգնում է առնվազն չորս տարի պահպանել մարդկանց քաշը: Սրանք Վենետիկում անցկացված Ճարպակալման հարցերով եվրոպական կոնգրեսում ներկայացված երկու նոր հետազոտությունների արդյունքներն են: 

Հակադիաբետիկ սեմագլյուտիդը քաշի նվազման հայտնի Ozempic և Wegovy դեղամիջոցների հիմնական ակտիվ բաղադրիչն է: Այն նմանակում է GLP-1 հորմոնին, որը կարող է հիվանդին ազդանշան տալ նրա մարմնում ճարպերի հագեցած լինելու մասին:

Մի խումբ գիտնականներ վերլուծել են 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի մարտն անցկացված SELECT հետազոտության արդյունքները։ Հետազոտությանը մասնակցել է երբևէ սրտանոթային հիվանդություններ տարած և ավելորդ քաշից կամ ճարպակալումից տառապած 41 երկրի ավելի քան 17 հազար 600 չափահաս:

Հետազոտությունը ֆինանսավորել է դեղամիջոցը ստեղծած դանիական Novo Nordisk դեղագործական ընկերությունը։ Հիվանդները շաբաթական մեկ անգամ միջինը 3,3 տարի շարունակ սեմագլյուտիդ կամ պլացեբո են ընդունել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սրտանոթային պատահարների (սրտի կաթված, ուղեղի կաթված), ինչպես նաև սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը 20%-ով նվազում է: Տվյալները 2023 թվականին հրապարակվել են New England Journal of Medicine հանդեսում։ Այնուհետև այդ տվյալները վերլուծելուց հետո գիտնականները եզրակացրել են, որ դեղամիջոցի ընդունման առավելությունները պայմանավորված չեն քաշի կորստի աստիճանով։

Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ջոն Դինֆիլդն ասում է. «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ սեմագլյուտիդային բուժման ազդեցության մեծությունը կախված չէ կորցրած քաշի քանակից»: Ըստ պրոֆեսորի՝ դա հուշում է, որ դեղամիջոցն ունի նաև այլ գործողություններ, որոնք անառողջ ճարպային կուտակումների քանակը նվազեցնելուց զատ միաժամանակ նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

«Ըստ իս՝ սա իսկապես կարևոր հայտնագործություն է», - ասում է Դինֆիլդը ՝ հավելելով, որ դեղերի այս դասը, ինչպես և լիպիդների քանակն իջեցնող ստատինները, կարող են հավասարապես փոխել շատ խրոնիկական հիվանդությունների ընթացքը:

Վենետիկի կոնգրեսում գիտնականները ներկայացրել են մեկ այլ հետազոտության տվյալների վերլուծություն, որի արդյունքներն այս շաբաթ հրապարակվել են  Nature Medicine հանդեսում: Փորձագետները պարզել են, որ սեմագլյուտիդ օգտագործող հիվանդները զգալիորեն ավելի շատ քաշ են կորցրել, քան պլացեբո ստացած հիվանդները:

Առնվազն չորս տարի դեղամիջոցի ընդունումը ավելորդ քաշ կամ ճարպակալող շաքարախտ չունեցող մեծահասակների շրջանում հանգեցրել է կլինիկական քաշի զգալի կորստի և գոտկատեղի չափի կրճատման:

ԱՄՆ Փենինգթոնի կենսաբժշկական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Դոննա Ռայանը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե մեծ հավանականություն կա, որ  էսեմագլյուտիդ օգտագործող հիվանդները դեղամիջոցին զուգահեռ բուժումից հետո այլևս չտառապեն ճարպակալումից: Դեղամիջոցն ընդունելուց երկու տարի անց հիվանդների գրեթե 68%-ը կորցրեց քաշի ավելի քան 5%-ը: Հիվանդների 44%-ը նիհարել է ավելի քան 10%-ով:

Զեկույցի հեղինակները շեշտել են, որ ուսումնասիրությունը որոշակի սահմանափակումներ ուներ։ Օրինակ, այն չի ընդգրկում կանոնավոր մարմնի զանգվածի ինդեքս (BMI),  բայց մարմնի ավելորդ ճարպ ունեցող մարդկանց:

Գիտնականներն ասում են, որ իրենք աջակցում են շաբաթը մեկ անգամ ընդունվող դեղամիջոցի լայնածավալ կիրառմանը՝ կանխելու համար ուղեղի կամ սրտի կաթվածը՝ երբևէ սրտանոթային հիվանդություններ տարած և ավելորդ քաշ ունեցող և ճարպակալած մարդկանց շրջանում:

Արդյո՞ք այս բուժումն ընդունակ է օգտակար լինել առաջնային կանխարգելման առումով և նվազեցնել ոչ միայն սրտանոթային իրադարձությունների, այլ նաև շատ այլ հիվանդությունների ռիսկը ավելորդ քաշ ունեցող և ճարպակալած մարդկանց շրջանում:

Ոչ առևտրային Protas կազմակերպության գործադիր տնօրեն Մարտին Լանդրեյն ասում է, որ այս հարցին պատասխանելու համար բավական խոշոր, համապարփակ և երկարաժամկետ ուսումնասիրություններ կպահանջվեն:  

Ավելորդ քաշի և ճարպակալմանն առնչվող խնդիրներն ավելի ու ավելի հաճախ են հանդիպում ԵՄ երկրներում. Եվրոստատի վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ 2019 թվականին չափահասների 52,7%-ը տառապում էր ավելորդ քաշից։

Գիրությունը համարվում է հանրային առողջության լրջագույն խնդիր, քանի որ այն մեծացնում է խրոնիկական հիվանդությունների, մասնավոապես, սրտանոթային հիվանդությունները և շաքարախտը զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել