• Latest news

Բարեգործների աջակցությամբ երիտասարդ մայրը բուժվել է քաղցկեղից. նրա նման շատերը դեռ օգնության կարիք ունեն

3 հունիսի, 2024  20:40

Փոքրիկ Մերիի ծնունդին մայրը երկար սպասեց, բայց մայրության բերկրանքը լիարժեք վայելել չկարողացավ։ Դուստրը դեռ քառասուն օրական էր, երբ իմացավ իր առողջական լուրջ խնդրի մասին։ Կրծքի սուր ցավերը կնոջը ստիպեցինդիմել բժշկի։

«Ցավեր ունեի, կրծքումս։Մտածեցի, դե նոր ենք ծննդաբերել և այլ նման հարցեր։ Գնացի բժշկի, մի շարք հետազոտություններից հետո պարզվեց, որ չարորակ ուռուցք է», – պատմում է Վերա Անտոնյանը։

Հիվանդությունն այնքան անսպասելի էր Վերայի համար, որ նույնիսկ հիմա՝ տարիուկես անց, երբ արդեն բուժվել է, դրա մասին խոսելիս հուզմունքը զսպել չի կարողանում։

Հիվանդության առաջին ամիսը Վերան մղձավանջում է անցկացրել։ Ու պատճառը միայն առողջական ու հոգեկան ծանր վիճակը չէին։ Բարդ հիվանդության դեմ պայքարելու համար նաև ֆինանսական շատ մեծ միջոցներ են հարկավոր, ինչը Վերան չուներ։

«Ֆինանսականն ամենակարևորն է, որովհետև չլինի ֆինանսական, չենք լինի», – ասում է նա։

Այդ ծանր վիճակում Վերայի համար հույսի ու փրկության շող դարձավ «Եվրոպա դոնա Արմենիա» կազմակերպությունը։ 

Դիմեցի Եվրոպա Դոնա Արմենիա կազմակերպությանը։ Իմացա, որ իրանք օգնում են մեզ նման, ինձ նման մարդկանց։ Անմիջապես օգնեցին, և ոնց տեսնում եք իրանց օգնության շնորհիվ կամ։

«Վերայի պես շատերը կան ում բալիկներն արժանի են մայր ունենալու։  Օգնենք, որպեսզի այդ երեխաներն անհոգ մեծանան։ Որովհետեև երեխայի ուրախ մանկության գրավականը մայրիկն է», – պատմում է «Եվրոպա Դոնա Արմենիա» ՀԿ հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը։  

Երբ ինը տարի առաջ Նվարդ Քոչարյանը հիմնում էր «Եվրոպա դոնա Արմենիա» կազմակերպությունը չէր էլ պատկերացնում, թե քաղցկեղով հիվանդ որքան կանայք իրենց աջակցության կարիքն ունեն։ Կազմակերպությունը նրանց օգնում է թանկարժեք դեղորայքը գնելով։ Նաև տեղեկատվական ու իրազեկման տարատեսակ միջոցառումներ է իրականացնում։

«Մենք շատ ենք ասում, որ քաղցկեղը դատավճիռ չէ, բայց ֆինանսի բացակայության պայամններում շատ հաճախ դառնում է դատավճիռ։ Իսկ մեր կանայք օգնության կարիք շատ-շատ ունեն», – ասում է նա։

Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են բարերաների նվիրատվություններից, դրամահավաքությունից։ Երբեմն օգնում են կազմակերպությունները, նաև դեղատներ։

«Շատ շնորհակալ եմ էն բոլոր մարդկանց, կազմակերպություններին, ովքեր այս տարիների ընթացքում մեզ աջակցել են ու աջակցում են մեզ։ Մեզ աջակցել նշանակում է փրկել մեկ հայ կնոջ կյանք», – ասում է Նվարդ Քոչարյանը։

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է