• Latest news

Ռուսաստանում քաղցկեղի բոլոր տեսակների դեմ հեղափոխական պատվաստանյութ են փորձարկել

7 հունիսի, 2024  20:25

Ռուսաստանում բոլոր տեսակի քաղցկեղի դեմ հեղափոխական պատվաստանյութի առաջին փորձարկումներն անցկացվել են, և այն լավ արդյունքներ է ցույց տվել։ Դրա մասին Газета.Ru-ի հետ զրույցում հայտնել է Ն.Ֆ.Գամալեայի անվան Կենտրոնի ղեկավար ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գունցբուրգը։

Դեղամիջոցի առաջին փորձարկումն իրականացվել է մկների վրա, որոնց արհեստականորեն պատվաստել են մելանոմայով։ Դրանից հետո կրծողների մի մասին պատվաստել են, իսկ մյուս մասին՝ ոչ։ 15-րդ օրը, երբ կենդանիների իմունային համակարգը սկսել է գործել, գիտնականները պատվաստված և չպատվաստված մկների միջև ուռուցքի չափսերում մեծ տարբերություն են տեսել:

Այն կրծողները, որոնք ստացել են պատվաստանյութը, ողջ են։ Չպատվաստվածների շրջանում 19-22-րդ օրերի ընթացքում մահվան դեպքեր են գրանցվել։ Գունցբուրգը հավելել է, որ գիտափորձը ներկայում շարունակվում է։

«Իսկապես, ստեղծվել է ունիվերսալ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս բառացիորեն լուծել ուռուցքաբանության բոլոր խնդիրները։ Այլ հարց է՝ ինչպես դա կիրականացվի գործնականում»,- նշել է նա։

Գիտնականը նշել է, որ բուժական պատվաստանյութը ստեղծվել է mRNA տեխնոլոգիաների հիման վրա, որը նման է COVID-19-ի դեմ դեղամիջոցներին։ Պատվաստանյութով կներարկվեն այն մարդիկ, որոնք արդեն ունեն քաղցկեղ: Հատկանշական է, որ պատվաստանյութերը կլինեն անհատական, այսինքն՝ մշակված՝ հաշվի առնելով հիվանդի առանձնահատկությունները։

Ըստ Գինզբուրգի՝ նախատեսվում է, որ Ռուսաստանում քաղցկեղով հիվանդներին պատվաստանյութը ներարկեն միջմկանային կամ ուղղակիորեն ուռուցքի մեջ, այնուհետ դեղամիջոցը հավասարաչափ կբաշխվի ամբողջ մարմնով։

Միևնույն ժամանակ, չի դիտարկվում կաթիլային միջոցով ներարկելու տարբերակը, քանի որ «այս ամենը հասնում է լյարդին»։ «Իհարկե, արդյունավետությունը կախված կլինի կիրառման եղանակից։ Առաջիկայում այս հարցի պատասխանը կհստակեցնենք»,- պարզաբանել է գիտնականը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է