• Latest news

Ուղեղը եւ աղիները տալիս են մարդկանց կենսունակության հանելուկի բանալին. գիտնականներ

22 հունիսի, 2024  14:28

Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ կենսունակության բարձր մակարդակ ունեցող մարդիկ մասամբ պետք է երախտապարտ լինեն աղեստամոքսային տրակտում ապրող մանրէներին։

Նոր հետազոտությունում ուսումնասիրվել է մարդկանց ուղեղի եւ աղիների միկրոբիոմը, որոնք արդյունավետ հաղթահարում են սթրեսի տարբեր տեսակները, ներառյալ սոցիալական մեկուսացումը եւ խտրականությունը։

Սթրեսի կանխման միջոցների որոնումը կարող է օգնել կանխել սրտային հիվանդությունները, ինսուլտը, ճարպակալումը եւ դիաբետը, բացատրել են հետազոտողները։

«Եթե մենք կարողանանք պարզել, թե ինչ տեսք ունեն առողջ, կայուն ուղեղը եւ միկրոբիոմը, ապա կկարողանանք մշակել նպատակաուղղված ազդեցության միջոցներ այդ հատվածների վրա՝ սթրեսը նվազեցնելու համար»,- նշել է հետազոտության ավագ հեղինակ Արպանա Գուպտան, որը Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի Գուդման-Լուսկինի միկրոբիոմի կենտրոնի համատնօրենն է։

Հետազոտության իրականացման համար Գուպտայի թիմը հարցում է կատարել 116 մարդու շրջանում՝ պարզելու համար նրանց կենսունակությունը, եւ նրանց բաժանել է երկու խմբի. մեկն ունեցել է բարձր կենսունակություն, մյուսը՝ ցածր։

Մասնակիցները հանձնել են կղանքի նմուշներ եւ անցել ուղեղի ՄՌՏ-սքանավորում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր կենսունակություն եւ մտածողության հմություններ ունեցող մարդկանց ուղեղի ակտիվությունը հուզական կարգավորման հետ կապված հատվածներում ավելի լավ է եղել, քան ցածր կենսունակությամբ խմբի մարդկանց մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել