• Latest news

Սարդի խայթոցից առաջացած հազվագյուտ վարակի պատճառով տղամարդու փորի վրա հսկայական անցք է ձևավորվել

15 սեպտեմբերի, 2024  15:35

Սարդի փոքրիկ խայթոցը հսկայական խնդիր է դարձել մի բրիտանացու համար, որի փորի վրա ութոտանու հարձակման արդյունքում հսկայական անցք է առաջացել, գրում է Daily Mail-ը։

Ամռան մի երեկո անկողնում պառկած ժամանակ 59-ամյա Նայջել Հանթի փորը սարդ է կծել: Որոշելով, որ դա պարզապես մաշկի թեթև գրգռում է, պատուհաններ տեղադրող Հանթը շարունակեց իր առօրյա գործերը, այդ թվում՝ հանգստանալու մեկնեց Եգիպտոս:

Սակայն ճանապարհորդությունը շուտով վերածվեց գիշերային մղձավանջի։ Իր արձակուրդից մի քանի օր անց Հանթը ծանր հիվանդացավ և նկատեց, որ սարդի խայթոցի տեղը սկսում է մեծանալ։

Նա, ի վերջո, գնաց հիվանդանոց, որտեղ ախտորոշեցին, որ նա նեկրոտիկ ֆասցիիտ ունի: Սա հազվագյուտ վարակ է, որի դեպքում մաշկի և մարմնի փափուկ հյուսվածքի վերքը, օրինակ՝ սարդի խայթոցից հետո, վարակվում է մանրէներով:

Բազմանալու ընթացքում այս մանրէները տոքսիններ են արտադրում, որոնք ախտահարում են շրջակա հյուսվածքները։ Բժիշկները ստիպված են եղել հեռացնել Հանթի փորի մահացած մաշկն ու հյուսվածքները:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll