• Latest news

Առավոտյան իննից հետո նախաճաշելը կարող է վատթարացնել հոգեկան առողջությունը. JAD

10 փետրվարի, 2025  19:37

Սիան Ծյաոտոն համալսարանին առընթեր առաջին կլինիկական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր նախաճաշում են առավոտյան իննից հետո, 28%-ով ավելի հաճախ են դեպրեսիայի ախտանիշներ ունենում: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Journal Of Affective Disorders (JAD) հանդեսում։

Հետազոտողները 11 տարվա ընթացքում վերլուծել են մոտ 24 հազար չափահաս կամավորների ուտելու սովորությունները և հետևել նրանց առողջության փոփոխություններին:

Գիտնականներն արձանագրել են՝ արդյո՞ք հետազոտվողները կանոնավոր կերպով նախաճաշում են առավոտյան, ինչպես նաև, թե որ օրվա որ ժամին են նախաճաշել։

Պարզվել է, որ առավոտյան իննից հետո նախաճաշած տղամարդիկ և կանայք գրեթե մեկ երրորդով ավելի հակված են տրամադրության անկման և հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների, քան նրանք, ովքեր իրենց նածաճաշն ավարտել են մինչև 8:00-ն: Պարզվել է նաև, որ նախաճաշն ամբողջությամբ բաց թողնելը հոգեբանական վիճակի և հուզական ֆոնի վրա ևս նույն վնասակար ազդեցությունն է թողնում:

Գիտնականները ենթադրել են, որ նախաճաշի հետաձգումը կամ այն ​​բաց թողնելը կարող է քնին առնչվող խնդիրներ, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության կամ կյանքի մոտիվացիայի անկում ի հայտ բերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll