• Latest news

Գիտնականը շագանակագեղձի բիոպսիան մագնիսառեզոնանսային պատկերմամբ է իրականացնում

6 նոյեմբերի, 2014  11:32

Նյու-Յորքում գործող Լանգոնի բժշկական կենտրոնում շաբաթը վեց անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին դոկտոր Սամիր Տանեջան շագանակագեղձի բիոպսիա է իրականացնում՝ քաղցկեղի ախտորոշմանը հաստատում գտնելու համար: Սակայն, ի տարբերություն պրոցեդուրայի իրականացման ավանդական մեթոդի, մասնագետն այն առավել ճշգրիտ թիրախավորման հնավարություն ընձեռող մագնիսառեզոնանսային պատկերմամբ է զուգորդում, հաղորդում է FoxNews-ը:

Դոկտոր Տանեջան, ի թիվս մի շարք այլ բժիշկների եւ գիտնականների, վաղուց է շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման եւ բուժման հարցում մագնիսառեզոնանսային հետազոտության արդյունավետությունն ուսումնասիրում: Մեթոդի կողմնակիցները նախ եւ առաջ դրա՝ քաղցկեղի ագրեսիվ ու վտանգավոր տեսակներն ընդհանրապես բուժման կարիք չունեցող դրսեւորումներից առանձնացնելու հատկությունն են մատնանշում: 

Բացի այդ, մագնիսառեզոնանսային պատկերումը կարող է նաեւ բուժման որոշ եղանակների, մասնավորապես, շագանակագեղձում փոքր չափերի ուռուցքներ հայտնաբերելու դեպքում դրանց ոչնչացման նպատակով նշանակվող կիզակետային ճառագայթման արդյունավետության բարձրացմանը ծառայել: Վերը հիշատակված պրոցեդուրան գեղձի անձեռնմխելիությամբ է բնորոշվում. ի տարբերություն վիրաբուժական միջամտության կողմնակի ազդեցությունների, այն չի կարող սեռական դիսֆունկցիայի եւ անմիզապահության հանգեցնել:

Մինչ այժմ հավաքագրված տվյալների վերլուծությունն այն մասին է վկայում, որ, մագնիսառեզոնանսային պատկերմամբ իրականացման պարագայում, շագանակագեղձի բիոպսիան, ի տարբերություն պրոցեդուրայի ավանդական եղանակի, ագրեսիվ քաղցկեղով ախտահարման առավել մեծ թվով դեպքեր բացահայտելու եւ, ըստ էության, կյանք փրկելու հնարավորություն է ընձեռում: Դոկտոր Տանեջայի հավաստիացմամբ, պատկերման օբյեկտիվից միայն չափազանց փոքր չափեր ունեցող եւ աննշան սպառնալիք պարունակող ուռուցքները կարող են վրիպել:

Մասնագետը մտադիր է նորահայտ մեթոդը ուրոլոգիական օնկոլոգիայի ամերիկյան ընկերակցության՝ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին կայանալիք տարեկան ժողովի քննարկմանը ներկայացնել: Նպատակը մեկն է՝ մագնիսառեզոնանսային հետազոտությունը բուժման՝ նախքան բիոպսիայի իրականացումը գործարկման ենթակա ստանդարտ դարձնել:   

Դոկտոր Տանեջայի հակառակորդները նշում են, որ թեմայի շուրջ հավելյալ հետազոտությունների կարիք է զգացվում՝ մագնիսառեզոնանսային հետազոտության հետ կապված հավելյալ ծախսերի արդարացման համար: Նշենք, որ մեկ հետազոտության արժեքը կարող է 600-2000 եւ ավելի ԱՄՆ դոլար կազմել, թեեւ Medicare-ը եւ մի շարք այլ՝ բժշկական ապահովագրությամբ զբաղվող ընկերություններ դրա վճարն էլ ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցելու պատրաստակամություն են հայտնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է