• Latest news

Ծնկան վիրահատություններն այլեւս արդյունավետ չեն. Հետազոտություն

27 դեկտեմբերի, 2013  22:17

Նոր տվյալները ցույց են տալիս, որ բժիշկները պետք է դադար առնեն մենիսկի վիրահատական վերականգման գործում, ասում են ֆին բժիշկները եւ New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Հետազոտությանը մասնակցեցին ծնկան ցավեր ունեցող 146  կամավոր, ում ցավերն առաջին հայացքից պայմանավորված էին կապանի մաշվելով կամ վնասումով: Մասնակիցներից ոչ մեկը չուներ վնասվածքներ եւ օստեոարթրիտ, վիճակներ, երբ վիրաբուժությունը արդյունավետ չէ:

12 ամիս անց իրական վիրահատություն եւ «պայմանական» վիրահատություն տարած մարդկանց շրջանում լավացումը երկու խմբում էլ նույնն է եղել, հաղորդում է հետազոտական խումբը՝ Հելսինկիի Համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Տերրո Յարվինենի գլխավորությամբ:

Քանի որ ԱՄՆ-ում տարեկան կատարվում է 4 միլիարդ դոլար արժողությամբ 700 այսպիսի վիրահատություն, ապա նոր տվյալները «գրկաբաց չեն ընդունվի», կանխատեսեց բժիշկ Յարվինենը հեռախոսային հարցազրույցի ժամանակ:

Հետազոտությունը կատարվեց Ֆինլանդիայի հինգ բժշկական կենտրոններում: Բոլոր կամավորները  նվազագույնը երեք ամիս ցավ են ունեցել ծնկան շրջնում, եւ բժիշկերը ենթադրել են, որ խնդիրը միջային մենիսկի պատռումն է:

Հիվանդները չգիտեին իրականում վիրահատել են իրենց թե ոչ: Եթե ծնկան ստուգման համար իրականացված արթրոսկոպիայից հետո  վիրահատությունը նպատակահարմար էր համարվում, բժշկական թիմը տեղում բացում էր գործիքներով ծրարը՝ ցույց տալու համար՝ հիվանդը իրական թե՞ կեղծ վիրահատության է ենթարկվելու: Կեղծ վիրահատության ժամանակ, բժիշկների սովորական գործիքներն առանց սուր շեղբերի էին, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Հիվանդներին չէին ասում, թե վիրահատության որ տեսակն է ընտրվել պատահականության սկզբունքով, ո՛չ բժիշկ- օրթոպեդը, եւ ո՛չ վիրահատական բլոկի մյուս աշխատակիցները ներգրավված չէին հիվանդների հետագա խնամքի մեջ: Հիվանդները չէին կարող գուշակել իրենց իրական թե կեղծ վիրահատություն է կատարվել:

Օբյեկտիվ գնահատվող ախտանշանների գնահատման սանդղակների մեջ շատ քիչ տարբերություն կար իրական եւ կեղծ  վիրահատությունների արդյուքների միջեւ:

Բայց հիվանդները բուժումը հաջողված էին համարում, անկախ այն բանից, նրանց իրական վիրահատություն էին արել թե կեղծ: Հետազոտությունը ցույց տվեց, որ իրական վիրահատության ենթարկվածների խմբում 89%-ը եւ  կեղծ վիրահատության ենթարկվածների 83%-ը հաղորդեցին լավացման մասին:

Կեղծ վիրահատվածների խմբից հինգ հոգի եւ երկուսը իրական վիրահատություն տարածների խմբից ունեին այպիսի մշտական խնդիրներ, որ պահանջվեց հետագա վիրահատական միջամտություն, բայց այդ տարբերությունը այդքան էլ մեծ չէր՝ որպեսզի հաստատեր, թեվիրահատությունն ավելի լավ է օգնել:

Բայց Մերիլենդ նահանգի բժշկական կենտրոնի սպորտային բժշկության ղեկավար, բժշակական գիտությունների թեկնածու Քրեյգ Բեննետը նախազգուշացրեց, որ արդյունքները չպետք է  շատ ընդհանրացվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել