• Latest news

Ռաիսա Ամաևան Չեչնիայից ուռուցքաբանական բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում

7 մայիսի, 2026  21:12

Չեչնիայի 63-ամյա բնակչուհի Ռաիսա Ամաևան բուժում է անցնում «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Երեք շաբաթը մեկ նա Գրոզնիից կանոնավոր կերպով ժամանում է Երևան։ Այստեղ նա քաղցկեղի դեմ ժամանակակից դեղորայքային թերապիա է ստանում՝ նորագույն սխեմայով։

Երկուսուկես տարի առաջ Ռաիսան կրծքի շրջանում գոյացություն է շոշափել։ Գրոզնիում նրա կուրծքը հեռացրել են, սակայն հիվանդությունը հասցրել է տարածվել այլ օրգանների վրա։ Երկրորդ վիրահատության ժամանակ բժիշկները հեռացրել են լյարդի կեսը։ Սակայն որոշ ժամանակ անց կրկին հևոց և ուժեղ ցավեր են ի հայտ եկել։

Ընտանիքը սկսել է արտերկրում կլինիկա փնտրել, որտեղ կկարողանային ավելի արդյունավետ բուժում առաջարկել։ Երևանը սկզբնական շրջանում նույնիսկ չեն էլ դիտարկել, մինչև որ նրանց ծանոթներից մեկը պատմել է «Նաիրի» կլինիկայում իր ապաքինման մասին։ Այլ կենտրոններում նրան հույս չեն տվել։ Այս պատմությունը համոզել է ընտանիքին դիմել հենց այստեղ։

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll