• Latest news

Ճառագայթված սնկերը վիտամինի հավելում են դառնում

30 դեկտեմբերի, 2013  16:29

Մարդու իմունիտետի համար անհրաժեշտ վիտամին D-ի աղբյուրը արեւի լույսն է, եւ դրա սակավությունը ձմռանը կարող է հանգեցնել մարդկանց մոտ այդ վիտամինի պակասի։ Բայց գիտնականների վերջին հայտնագործության համաձայն,  ուլտրամանուշակագույն լույսով ճառագայթված սնկերը կարող են D վիտամինի աղբյուր դառնալ։

Ինչպես հայտնում է Live Science-ը, ճառագայթումը միանգամից ավելացնում է D վիտամինի կոնցենտրացիան, եւ այն գրեթե 100 տոկոսով գերազանցում է պահանջվող օրաբաժինը։  Փեն Սթեյթ համալսարանի աշխատակից Մայքլ Կալարասի տվյալներով, ուլտրամանուշակագույն ճառագայթումը խթանում է քիմիական պրեցես, որը սնկի մեջ պարունակվող խոլեստիրինի նման միացությունը վերածում է D վիտամինի։

D վիտամինի բարձր կոնցենտրացիան սնկերի մեջ պահպանվում էր մոտ մեկ շաբաթ սառնարանում պահելու դեպքում։  Մեկ չափաբաժինն իր մեջ պարունակում էր անհրաժեշտ օրաբաժինը՝ 15 միկրոգրամ։ Այսինքն, շատ սունկ պետք չէ ուտել, ցուցամիշը ճիշտ մակարդակի վրա պահելու համար։ Այդպիսի սնկերը կողմնակի ազդեցություն չեն թողնում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll