• Latest news

Քաղցկեղի առաջացման նախանշաններ, որոնց երբեք չի կարելի անուշադրության մատնել

5 դեկտեմբերի, 2014  11:41

Մեծ Բրիտանիայում 50-ից բարձր տարիքի 1700 մարդկանց շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բազմաթիվ դեպքում մարդիկ ոչ պատշաճ ուշադրությամբ են քաղցկեղի առաջացման նախանշաններին վերաբերվում: Մասնակիցներին տրամադրված հարցաշարը 17 ախտանշաններ է ներառել, որոնցից 10-ի՝ քաղցկեղի առաջացման հետ առնչության մասին բազմիցս է հրապարակայնորեն խոսվել, հաղորդում է NewsMax Health-ը: Դրանցից են՝

- Անբացատրելի հազը

- Անբացատրելի արյունահոսությունը

- Հաստ աղիքի կամ միզապարկի գործունեության նշանակալի փոփոխությունները

- Անբացատրելի ուռուցքները

- Խալի տեսքի փոփոխությունը

Հարցվածների 53 տոկոսի մոտ նախընթաց 3 ամիսներին վերը հիշատակված ախտանշաններից առնվազն մեկի առկայություն է նկատվել, թեեւ նրանց ընդամենը 2 տոկոսի մտքով է անցել, որ պատճառը կարող է քաղցկեղի առաջացումը լինել:

Մնացած դեպքերում երեույթի առաջացման աղբյուրը տարիքին, ինչպես նաեւ ինֆեկցիայի, արթրիտին, կիստայի եւ թութքի առկայությանն է վերագրվել:

«Վտանգավոր նախանշաններն ունեցող մարդկանց մեծ մասի մոտ քաղցկեղ չի հայտնաբերվում, սակայն նման դեպքերում էլ առաջացման պատճառները կարող են այլ հիվանդություններ լինել, որոնք եւս վաղ զարգացման փուլում ուշադրության կարիք ունեն: Այնպես որ ամեն դեպքում հարկավոր է ստուգման ներկայանալ, հատկապես եթե ախտանշանները չեն վերանում: Մինդեռ բազմաթիվ դեպքերում մարդիկ հետաձգում են բժշկի հետ տեսակցությունը՝ չկասկածելով անգամ, որ պատճառը կարող է քաղցկեղը լինել», - նշել է Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող դոկտոր Կատրիինա Ուայթեքերը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել