• Latest news

5 պարզագույն խորհուրդ տոներին վարակներից խուսափելու համար

28 դեկտեմբերի, 2014  12:32

Հարազատների հետ Նոր տարին նշելը բոլորին ուրախություն է պատճառում, բայց բազում մարդկանցով շրջապատվելու դեպքում շատանում են նաեւ մանրէները։ Երեկույթները, ճանապարհորդություններն ու գնումներն էլ ավելի են մեծացնում շրջապատող մարդկանցից   հիվանդություններով վարակվելու հավանականությունը։  Ինչպես նշում է Cleveland Clinic-ը, պետք է ուշադիր լինել բոլոր այն իրերի հարցում, որոնց դիպչում եք, եւ որոնք կարող են մանրէները Ձեզ փոխանցել։

1. Ձեռքերը հեռու պահեք դեմքից։

Օրվա մեջ  5  րոպեն մեկ ձեռքերը լվանալը կամ դրանք սպիրտային քսուկներով մաքրելը կպաշտպանի Ձեր ձեռքերը մանրէներից։ Բայց գիտենք, որ դա ուղղակի հնարավոր չէ։ Սակայն կա այլ տարբերակ. եթե շատ առարկաների եք ձեռք տվել, Ձեր ձեռքերը հեռու պահեք աչքերից, քթից եւ բերանից, քանի որ դրանք փափուկ, խոնավ տարածքներ են, որտեղ մանրէները կարող են արագորեն բազմանալ։

2.  Եթե հիվանդ եք, տանը մնացեք

Սա եւս կարեւոր խորհուրդ է, քանի որ այն բոլորին է օգնում։ Կարիք չկա մյուսներին էլ վարակելու։ Բանն այն է, որ մենք կարող ենք վարակել 5, 10, 15 եւ նույնիսկ 100 մարդու։ Ուստի եթե Ձեզ մոտ մրսածություն է կամ գրիպ, Ձեր  գործընկերներին եւ ընկերներին շնորհ արեք եւ մնացեք տանը։

3. Ճանապարհորդելիս եւս մի մոռացեք մանրէների մասին

Եթե ամանորյա տոներին ճանապարհորդում եք, վերը թվարկված կանոններին այս դեպքում եւս պետք է հետեւել: Իհարկե, ինքնաթիռներում օդափոխող համակարգեր են գործում, որոնք կարող են Ձեզ ինչ-որ չափով պաշտպանել մանրէներից, բայց, այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել:

4. Տոնակատարություններից ուրախություն ստացեք, ոչ թե մանրէներ

Եթե մասնակցում եք ամանորյա տոնակատարությունների, զգույշ եղեք սպասքի եւ ուտելիքի դեպքում, ինչքան էլ դրանք գեղեցիկ եւ համեղ թվան առաջին տեսքից: Ձեռքերով մի կերեք, համոզվեք, որ սպասքը մաքուր է, բաժակներով մի փոխանակվեք:

5. Բարձրացրեք Ձեր իմունային համակարգը՝ հիվանդությունների դեմ պայքարելու համար

Եթե Ձեր մասին լավ հոգ տանեք, բժիշկների խոսքով ավելի լավ կկարողանաք պայքարել վիրուսների դեմ: Փորձեք շատ չծանրաբեռնվել եւ առողջ ապրելակերպ վարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է