• Latest news

Մարզումներ գրիպի դեմ

11 հունվարի, 2014  18:33

Եթե դուք հիվանդ եք գրիպով կամ հարբուխով , ապա որոշ դեպքերում մարզումները կարող են ավելի շատ վնաս պատճառել, քան օգնել, նախազգուշացնում է փորձագետը։

«Ում մոտ ախտանշանները պարանոցից վերեւ են՝ քթի փակվածություն, քթահոսություն, որպես կանոն, կարող են շարունակել իրենց մարզումները»,- ասում է  Ֆիլադելֆիայի Գիտությունների համալսարանի կինեզոլոգիայի բաժանմունքի ղեկավարի պաշտոնակատար Կարին Ռիչարդսը: «Իսկ ահա հիվանդներին, ում ախտանշանները պարանոցից ներքեւ են՝ տենդ, սրտխառնոց, մկանացավեր, խստորեն խորհուրդ է տրվում  պառկած մնալ եւ վերականգնվել»,- նշել է բժիշկը:

Գրիպի դեպքում պետք է խուսափել մարզումներից եւ մնալ տանը՝ ուրիշներին չվարակելու համար, ասել է նա:  Եթե դուք ունեք մրսածության թեթեւ ախտանշաններ, ապա կարող եք մարզվել, ուղղակի պետք է նվազեցնել սովորական մարզումների ինտենսիվությունը: Օրինակ, եթե դուք սովորաբար վազում եք, կարող եք անցնել քայլքի, առաջարկել է նա, հաղորդում է Newsmax Health-ը։

«Թեթեւ մրսածության եւ գրիպի միջեւ շատ աննշան սահման է, եւ դա շատ կարեւոր է մարդկանց համար՝  մարմնի հետ հարմոնիապահպանելու համար», - ասել է Ռիչարդսը: «Մարդու օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, երբ պայքարում է վարակի դեմ, եւ այդ  պատճառով լրացուցիչ  ծանրաբեռնվածությունը, ինտենսիվ  ֆիզիկական պարզաբանել  է նա:

Մարզվեք տանը կամ մաքուր օդին այնքան ժամանակ, քանի ձեր ախտանշանները չեն անցել: Եթե դուք մարզասրահ եք գնում, ապա մի՛ հազացեք, եւ մի՛ փռշտացեք մարզասարքերի վրա, նշել է նա:

Յոգան եւ չափավոր մարզումները կօգնեն ձեզ ավելի լավ զգալ եւ թեթեւացնել քթի փակվածությունը, ասել է Ռիչարդսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել