• Latest news

Քաղցկեղի զարգացման համար պատասխանատու է «աղբային» ԴՆԹ-ն

21 փետրվարի, 2015  11:37

ԴՆԹ-ի «աղբային» մասը, որը մինչ օրս բացահայտված չէ, կարող է աղեստամոքսային համակարգի քաղցկեղի պատճառ դառնալ:

ԴՆԹ-ի բավականին մեծ մի մաս, որն «աղբային» են անվանում, այսպես կոչված «գենային դատարկությունները», կարող են գեների վար ազդել այնպես, որ մեծանա քաղցկեղի վտանգը: Ընդ որում՝ այն հեռավորությունը, որի դեպքում կարող է տեղի ունենալ նմանատիպ ազդեցությունը, ԴՆԹ-ի մասշտաբով բավականին մեծ է: Այս մասին է ասվում Nature Communications-ում հրապարակված հոդվածում:

ԴՆԹ-ի մեծ մասի գործառույթը հայտնի չէ գիտությանը, եւ այն «աղբային» են համարում: Գիտնականները տարբեր կարծիքներ են հայտնում այդ ԴՆԹ-ի ծավալների մասին, սակայն գիտնականների մեծ մասը հակված է մտածել, որ  «աղբային» կոչված ԴՆԹ-ն կազմում է ԴՆԹ-ի 8 տոկոսը:

Լոնդոնյան Institute of Cancer Research-ի մասնագետները նշում են, որ աաղբայինԴՆԹ-ն որոշակի կերպով կարող է ազդել ամբողջ ԴՆԹ-ի վրա: Մասնավորապես, «գենետիկական դատարկության» որոշակի կառուցվածքի դեպքում տեղի է ունենում ֆիզիկական փոխներգործություն որոշակի տարածության վրա (ձեւավորվում են յուրահատուկ եռաչափ օղակներ ), եւ ոչ մի կերպ չարտահայտվող մեր գենոմի մեկ մասը կարող է նպաստել աղեստամոքսային համակարգի քաղցկեղի առաջացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել