• Latest news

Արհեստական ոսկրածուծը բուժում է սակավարյունությունը

25 հունվարի, 2014  17:38

Շատ տասնամյակների ընթացքում բժիշկները բուժել են սպիտակարյունությամբ հիվանդներին՝ առողջ  ոսկրածուծ ունեցող մարդկանց ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով: Եւ չնայած դա բավականին արդյունավետ բուժման մեթոդ է, սակավարյունությամբ բոլոր հիվանդների համար ուղղակի չեն հերիքում հյուսվածքի դոնորները:

Հետազոտողներն առաջին քայլերն են անում լաբորատորիայում ոսկրածուծի ստացման համար. նրանք ցողունային բջիջներն աճեցնում են բնական ոսկրածուծի միջավայրին նմանակող պայմաններ ունեցող միջավայրում:

Բայց լաբորատորիայում ոսկրածուծի ստեղծումը այդքան էլ հեշտ բան չէ: «Ոսկրածուծը շատ բարդ  կառույց է ՝ բազմաթիվ  տարբեր տիպի բջիջներով, մոլեկուլներով եւ սպիտակուցներով» ,- ասել է Գերմանիայում Կարլսրուէ տեխնոլոգիական համալսարանի (KIT)   բժիշկ Կորնելիա Լի-Տեդիկը, հաղորդում է Fox News-ը:

Լաբորատորիայում աղի բյուրեղների շուրջ հիդրոհելի (լինզաների պատրաստման համար օգտագործվող նյութ) միջոցով ստեղծել են ոսկրածուծի սպունգանման  կառուցվածքը, որից հետո բյուրեղները հեռացվել են , որպեսզի ցողունային բջիջների դեպի ներս աճի համար անցք մնա: Այնուհետեւ նրանք ավելացրել են սպիտակուցներ եւ ցողունային բջիջներին օգնող այլ բջիջներ: Եւ վերջապես նրանք ներարկել են պորտալարից վերցված ցողունային բջիջներ:

Ցողունային բջիջների աճեցման այս եղանակը վերջնական մշակման կարիք ունի, ինչից հետո այն պետք է անցնի կլինիկական եւ կենդանիների վրա փորձարկումներ, նախքան  այն հնարավոր կլինի օգտագործել մարդկանց բուժման համար: Եթե ամեն ինչ  հարթ ընթանա, դա  տեղի կունենա նվազագույնը 15 տարի անց, ասել է Լի-Տեդիկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել