• Latest news

Ինչպե՞ս ճիշտ քնել շոգ եղանակին

15 հունիսի, 2015  23:48

Մարդիկ ավելի լավ են քնում ցուրտ եղանակին, իսկ շոգը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Ի՞նչ անել, թե Դուք ստիպված եք քնել շոգ եղանակին: Հացին պատասխանում են բրիտանացի մասնագետները:

Բժիշկ Ներինա Ռամլախանը՝ հոգեբանն ու քնի մասնագետը, կիսվում է մի շարք գործնական խորհուրդներով, որոնք կօգնեն մարդկանց քնել շոգ եղանակին:

  • Առաջին հերթին բժիշկը խորհուրդ է տալիս ձեռքի տակ եղած միջոցներից օդորակիչ պատրաստել: Դրա համար Ձեզ պետք կգա հովհարիչը, որի դիմաց Դուք պետք է սառույց տեղադրեք եւ ուղղեք օդի հոսանքը Ձեր մահճակալի վրա: Հալչող սառույցը կզովացնի օդը, իսկ հովհարիչը կտարածի այն սենյակով:
  • Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս սառը ջրով բաժակ կամ ափսե դնել մահճակալի կողքին, եթե շատ շոգ լինի, թրջեք Ձեր դեմքը: Դա վայրկյանական կմեղմի Ձեր ինքնազգացողությունը եւ կօգնի քնել:
  • Եթե սառնարանում տեղ կա, դրեք այնտեղ Ձեր բարձը, քանի որ զով տեղաշորի վրա քնելը շատ հարմարավետ է:
  • . Երբեք մի բացեք ննջասենյակի պատուհանները ցերեկը, եթե դրսում շատ շոգ է:
  • Լվազեք ոտքերը սառւ ջրով քնելուց առաջ, քանի որ հենց ոտքերն են կարեւոր դեր խաղում օրգանիզմի ջերմային ռեժիմի կառավարման տեսանկյունից:
  • Խուսափեք տաք մթերքներ կամ հյութեր օգտագործելուց, մի մոռացեք օրվա ընթացքում շատ ջուր խմելու անհրաժեշտության մասին, քանի որ դա եւս կօգնի ավելի հեշտ հարմարվել շոգին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել