• Latest news

Ֆիզիկական վարժությունները նվազեցնում են կրքծագեղձի քաղցկեղի հավանականությունը

20 հուլիսի, 2015  11:41

Ճարպակալումը կասեցնող ֆիզիկական վարժությունները նվազեցնում են հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց մոտ կրծքագեղձի քացկեղի զարգացման հավանականությունը: Այս մասին են հայտնում կանադական Alberta Health Services-ի գիտնականները:

Օրգանիզմում առկա ճարպային կուտակումները, գիտնականների խոսքով, ավելի հավանական են դարձնում կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը: Այն կանաйք, որոնք մարզվել են առնվազն 300 րոպե շաբաթական, արդյունավետ կերպով ազատվում էին ավելորդ ճարպից՝ դրանով իսկ նվազեցնելով կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Ընդհանուր առմամբ առողջությունը պահպանելու համար գիտնականները խորհուրդ են տալիս  ֆիզիկական վարժություններին շաբաթական մինիմում 150 րոպե հատկացնել, եթե վարժությունները մեղմ են, կամ 60-75 րոպե, եթե վարժություններն ինտենսիվ են: Դա օրական մոտավորապես երեսուն րոպե է կազմում, շաբաթական հինգ օր:

Հետազոտությանը մասնակցել է հետդաշտանադադարային փուլում գտնվող 400 կին (մարմնի զանգվածի ինդեքսը՝ 22-40): Մի խումբը սպորտին 300 րոպե էր օրական հատկացնում, մյուսը՝ 150: Ընդ որում՝ նրանք կատարում էին բոլոր այն վարժությունները, որոնց դեպքում զարկերակը հասնում էր 65-75-ի: Իսկ սննդակարգն էլ չէր փոխվում:

Այն խմբում, որտեղ օրական 300 րոպե էին մարզվում, կանայք ամենալավ արդյունքները արձանագրեցին՝ կարողանալով նվազեցնել մարմնի զանգվածի ինդեքսը եւ գոտկատեղի շրջանում ճարպի կուտակումները:  Իսկ ահա ավելորդ քաշը դաշտանադադարից հետո ավելի հավանական է դարձնում որոշակի հիվանդությունների ի հայտ գալը, որոնց թվում են կաթվածներն ու ինսուլտները:

Իսկ ի՞նչ վարժություններ է պետք անել:

Մասնագետները խորհուրդ են տալիս աերոբային վարժություններկատարել, որոնք, ամենից զատ, դրական են ազդում թոքերի ֆունկցիայի վրա, օգնում են ազատվել սթրեսից, բարելավում քունն ու օգտակար են սրտի համար: Այս վարժություններից են վազքը, լողը, հեծանվասպորտը, պարն ու արշավները:

Եթե դժվար միանգամից սկսել 30-45 րոպե տեւող մարզանքից , Քլիվելնդի կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս քչից սկսել եւ աստիճանաբար ավելի երկարատեւ դարձնել մարզումները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել