• Latest news

Երեւանում 38-ամյա կինը արտամարմնային բեղմնավորմամբ եռյակ է լույս աշխարհ բերել

17 օգոստոսի, 2015  16:09

Երեւանի բնակչուհի, 38-ամյա Անի Բադալյանը օգոստոսի 8-ին եռյակ է լույս աշխարհ բերել՝ երկու տղա, մեկ աղջիկ: Կինը հղիացել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով եւ ծծնդաբերել կեսարյան հատմամբ: Այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ եռյակը դրական աճ ունի եւ 1 շաբաթից դուրս կգրվի:

«Անի Բադալյանը վերջին մեկ ու կես ամիսների ընթացքում հղիների բարձր ռիսկի բաժանմունքում է եղել: Բավական լուրջ հղիություն էր, պետք է պահվեր ստացիոնար պայմաններում: Ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով: Եռյակն այսօրվա դրությամբ առողջ է, մոր հետ համատեղ կեցության սենյակում են գտնվում, կերակրվում են կրծքով: 1930 գ. քաշով 1-ինն է, 1760 գրամ 2-րդը, 1600 գրամ 3-րդը: Երեխաների վիճակը բավարար է, այս շաբաթվա ընթացքում մոր հետ դուրս կգրվեն»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Եռյակի մայր Անի Բադալյանը լրագրողներին պատմեց, որ ամուսնու հետ ցանկացել են շատ երեխաներ ունենալ, եւ ժամանակը «չվատնելու» համար դիմել են արտամարմնային  բեղմնավորման: 

«Ունեմ 6-ամյա աղջիկ, անունը Միլենա է, որին բնական ճանապարհով եմ ունեցել: Ամուսնուս հետ միշտ ցանկացել ենք շատ երեխաներ ունենալ, իսկ սա ժամանակ խնայելու ամենաճիշտ ձեւն էր:  Ամուսինս ցանակնում էր, որ երեքն էլ աղջիկ լինեն, աղջիկ շատ է սիրում: Բայց երկուսը տղա են, մեկը աղջիկ: Անուններն արդեն որոշել ենք՝ Մարտին՝ հորս պատվին, Նարեկ՝ հղիությունը դժվար էր ընթանում «Նարեկացու» ուղեկցությամբ է անցել, իսկ իր աղջկան ամուսինս Էլինա է կոչել»,- պատմեց ծննդկանը:

Անի Բադալյանը նշեց, որ դժվարանում է եռյակին միայնակ պահել: Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում մայրը կօգնի, ապա եռյակի համար պետության կողմից հատկացված միանվագ նպաստը կհատկացնեն դայակ վարձելուն:

Եռյակի մայրը թարգմանիչ-քաղաքագետ է, իսկ հայրը՝ ՏՏ ոլորտի մասնագետ: Երիտասարդ զույգը եռյակի բեղմնավորման եւ հետագա ծախսերը հոգալու համար ստիպված է եղել վարկ վերցնել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ