• Latest news

Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ

5 սեպտեմբերի, 2015  19:18

Գիտնականները հայտնել են՝ երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի:

Նաեւ ցանկալի է, որ հեքիաթում լինի պալատ: Իսկ գլխավոր հերոսը կարող է լինել եւ հեքիաթի աշխարհ ընկած ժամանակակից մարդը՝ բջջային հեռախոսով, եւ որեւէ հրաշագործ: Նաեւ կարեւոր է, որ հեքիաթի կերպարների միջեւ իսկական բարեկամություն լինի, որ նրանք լուրջ վտանգների բախվեն ՝ չարի դեմ պայքարում: Եբ իհարկե վերջում հերոսները պետք է հաղթեն չարին ու ապրեն երկար ու երջանիկ: Հենց նման հեքիաթ են խորհուրդ տալիս պատմել երեխաներին Butlin ամառային ճամբարի մասնագետները:

Իսկ երեխաները Butlin-ի հարցման ժամանակ ասել են, որ իրենց դուր է գալիս, երբ հեքիաթ պատմողը տարբեր հերոսների անունից տարբեր ձայներով է խոսում:

Գիտնականների խոքով ՝ ծնողների մեծ մասը տարեկան մոտավորապես մեկ շաբաթ են ծախսում /164 ժամ ու 15 րոպե / ՝ իրենց երեխաներին քնեցնելու փորձերի վրա: Իսկ ուսումնական տարվա սկիզբը իսկական դժոխք է ծնողների մեծ մասին համար: Գուցե իդեալական հեքիաթի մասին իմացությունը կօգնի նրանց ավելի հեշտ քնեցնել իրենց երեխաներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել