• Latest news

4 տարածված թյուր կարծիք կրծքագեղձի քաղցկեղի մասին

14 սեպտեմբերի, 2015  10:43

Կրծքագեղձի քաղցկեղը աշխարհում տարածված հիվանդություն է, սակայն ցավոք, քիչ տարածված չեն նաեւ դրա մասին թյուր պատկերացումները։ Ստորեւ ներկայացնում ենք կրծքագեղձի քաղցկեղի մասին տարածված մի քանի թյուր կարծիք, որոնց մասին պատմում են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները։

1.Ամենամյա մամոգրաֆիա անցնելը պարտադիր չէ. դա կարելի է փոխարինել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով։

ՄՌՏ հետազոտությունը կօգնի հայտնաբերել կրծքի քաղցկեղը վաղ փուլում, սակայն այս հետազոտությունը բոլորին չէ, որ համապատասխանում է եւ չի կարող փոխարինել ամենամյա մամոգրաֆիային։ Մամոգրաֆիայի ժամանակ տեսանելի են անգամ միկրոշեղումները եւ այլ փոփոխությունները, որոնք կարող են քաղցկեղի վաղ նախանշան լինել։

2.  Ջերմագրությունը (թերմոգրաֆիա) կարող է փոխարինել մամոգրաֆիային։

Ամերիկյան Food and Drug Administration-ի տվյալներով՝ գիտական ոչ մի տվյալ չկա այն մասին, որ թերմոգրաֆիայի միջոցով հնարավոր է հայտնաբերել որեւէ հիվանդություն, այդ թվում՝ կրծքի քաղցկեղը վաղ փուլում։ Ուստի այն չի կարող փոխարինել մամոգրաֆիային։

3. Գենետիկ մուտացիաները շատ տարածված են։

Անջելինա Ջոլիի շնորհիվ շատերն իմացան այնպիսի երեւույթի մասին, ինչպիսին կրծքագեղձի քաղցկեղի հակումն է։ Սակայն նման գենետիկ մուտացիաներն այնքան էլ տարածված չեն, որքան կարող է թվալ։ Կրծքի քաղցկեղի բոլոր դեպքերի միայն 10 տոկոսը եւ ձվարանի քաղցկեղի դեպքերի 15 տոկոսն է կապված գենետիկ մուտացիաների հետ։ Մյուս կողմից BRCA մուտացիան հանդիպում է 400 մարդուց մեկի մոտ։

4.Պրոֆիլակտիկ մաստեկտոմիան կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման միակ միջոցն է

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման գլխավոր կետը վաղ ախտորոշումն է։ Եթե քաղցկեղն ի հայտ է գալիս վաղ փուլում, ողջ մնալու հավանականությունը, ըստ վիճակագրության, 95 տոկոսից բարձր է։

Ւսկ քաղցկեղի զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել ոչ միայն կանխարգելիչ մաստեկտոմիայի միջոցով, այլ նաեւ ռիսկի գործոններից խուսափելու շնորհիվ։ Մասնավորապես մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել ալկոհոլի քանակը եւ օրգանիզմի ճարպն այրելու վարժություններ անել։ Առողջ քաշն ու առողջ կենսակերպը քաղցկեղի կանխարգելման ամենալավ միջոցն են։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է