• Latest news

Աբովյանցի կինը 9-րդ երեխան է ունեցել (ֆոտո)

26 հոկտեմբերի, 2015  11:01

Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 42-ամյա Համեստ Սադոյանի 9-րդ երեխան: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են Աբովյանի ծննդատան աշխատակիցները, մայրը եւ երեխան շատ լավ են իրենց զգում եւ այսօր կամ վաղը դուրս կգրվեն եւ կգնան տուն:

Համեստ Սադոյանի բոլոր 9 ծննդաբերությունները վարել է մանկաբարձ-գինեկոլոգ Սլավիկ Օհանյանը: Նախորդ 8 երեխաներին Համեստն իր ուժերով է ծննդաբերել, սակայն այս անգամ նրան կեսարյան հատում են արել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, բարդ ծննդաբերությունը բուժանձնակազմի բարձր պատրաստվածության շնորհիվ բարեհաջող է անցել:

Ինքը Համեստ Սադոյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ երեխայի անունը Միլենա է դրել եւ հիմա անհամբեր սպասում է, թե երբ տուն կվերադառնա: Նրա ավագ երեխան էլ 20 տարեկան է:

«Համեստը իր բոլոր բալիկնեին շատ արժանավայել կերպով պահել է: Կարծում ենք, որ մեր հանրությունը պետք է շնորհակալ լինի նման մայրերին», - ասել է ծննդատան նեոնաթոլոգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել