• Latest news

Ինչպես հայտնաբերել շաքարախտը. 4 կարեւոր ախտանիշ

18 նոյեմբերի, 2015  01:52

Տասնյակ մարդիկ նույնիսկ չեն կասկածում, որ իրենք երկրորդ տեսակի շաքարախտով են տառապում, զգուշացնում են բժիշկները: Հարցն այն է, որ շատերն ուղղակի ծանոթ չեն այդ հիվանդության ախտանիշներին, ոչ էլ` թե ինչպես է ի հայտ գալիս: 

Ինչպես ցույց է տվել Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա ընթացքում անցկացված հետազոտությունը,   100 մարդուց ընդամենը 1-ը բավարար տեղեկություններ ունի շաքարախտի ախտանիշների մասին:  

Քաշի անսպասելի անկում

Անսպասելի նիհարելը, եթե դուք հատուկ չեք փորձում նիհարել, կարող է շաքարախտի ախտանիշ լինել: Սակայն ինչպես ցույց է տվել իրավաբանական Stephensons կազմակերպության հետազոտությունը, մարդկանց  80-ը չգիտե, որ քաշի կորուստը կարող է կապված լինել շաքարախտի հետ: Ավելին, ամեն երրորդ մարդը վստահ է, որ քաշի ավելացումն է շաքարախտի նշան  (շատերը լսել են շաքարախտի եւ ճարպակալման կապի մասին եւ կարծում են, թե դա այդ եղանակով է դրսեւորվում):

Ծայրահեղ ծարավ

Ծայրահեղ ծարավը երկրորդ տեսակի շաքարախտի հաջորդ ախտանիշն է:  Հետաքրքիր է, որ այդ ախտանիշի մասին, նույն հետազոտության համաձայն, մի քիչ ավելի շատ մարդ գիտե` հարցված տղամարդկանց կեսը եւ կանանց 2/3-ը:

Հաճախակի միզարտադրություն

Հաճախ միզելու ցանկությունը շաքարախտի հաջորդ ախտանիշն է: Սակայն տղամարդկանց կեսը չի ենթադրում նման բան եւ ուշադրություն չէր դարձնի այդ  ախտանիշին:  Մյուս կողմից,  հարցված կանանց մեծ մասը կանհանգստանար, եթե սկսեր ավելի հաճախ զուգարան գնալ եւ ամենայն հավանականությամբ բժշկի կդիմեր:

Տեսողության եւ վերքերի հետ կապված խնդիրներ

Անհստակ տեսողությունը, ինչպես նաեւ դժվար լավացող վերքերը եւս կարող են մարդու մոտ երկրորդ տեսակի շաքարախտի առկայության մասին վկայել:  Մարդկանց մեծամասնությունը այդ ախտանիշների մասին չգիտե, այնինչ` դրանք ծայրաստիճան կարեւոր են, որովհետեւ առանց համապատասխան բուժման շաքարախտով հիվանդների վերքերը կարող են հսկայական խնդիրներ ստեղծել եւ հանգեցնել նույնիսկ անդամահատման կամ մահվան: 

Stephensons-ի հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ ամենաշատ բան շաքարախտի մասին գիտեն 55-ից մեծ մարդիկ, իսկ ամենաքիչը` 18-24 տարեկանները:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն (2014թ.), մոլորակի չափահաս բնակչության 9 տոկոսը շաքարախտով է տառապում, ընդ որում նրանց   90 տոկոսի մոտ երկրորդ տեսակի շաքարախտ է: 2012-ին շաքարախտը 1.5 միլիոն մահվան ուղղակի պատճառ է դարձել, ինչպես նաեւ 5 միլիոն հիվանդ մարդու մահվան, որոնց հիվանդությունը այս կամ այն կերպ կապված է եղել շաքարախտի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել