• Latest news

5 խորհուրդ նրանց, ով չի ուզում Ձմեռ Պապի փորի նման փոր ունենալ

5 հունվարի, 2016  21:04

Ձմեռ Պապին իհարկե շատերն են սիրում, սակայն չեք ասի, թե նա օրինակելի արտաքին ունի: Ահա մի քանի խորհուրդ նրանց, ովքեր չեն ուզում այս տարի Ձմեռ պապի փորի նման փոր  «վաստակել»:

1. Ընտրեք այնպիսի մթերքներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում օգնում են պահպանել լավ կազմվածքը, իսկ կարճաժամկետում` օրգանիզմն ապահովում են ցանցենով, պրոտեինով եւ հագեցածության երկարատեւ զգացում են տալիս:  

• Սպիտակ հացի փոխարեն աղցաններ կերեք (այդ թվում` մրգով, կանաչ ու նույնիսկ կարտոֆիլային): 

• Վարսակով թխվածքաբլիթներն անհամեմատ ավելի օգտակար ու առողջարար են, քան փխրուն կարկանդակները:  

• Տապակած ընկույզը կարտոֆիլային չիփսերից լավ է: 

• Հնդկահավը սալյամիից ավելի օգտակար է:

• Ծովախեցգետիններն ու այլ ծովամթերքը գերադասելի են երշիկից եւ նրբերշիկից: 

2. Ականջ դրեք ձեր օրգանիզմին, սովորել հասկանալ, թե այն երբ է քաղցած, իսկ երբ` կուշտ: Դա կօգնի չափից շատ չուտել եւ մինչեւ վերջ չկշտանալ:  

Փորձեք նաեւ փոքր ափսեներ ընտրել եւ դրանց լրացուցիչ չափաբաժիններ մի ավելացրեք: 

3. Սննդային օրացույց վարեք, դրանում գրի առեք այն ամենը, ինչ կերել եք: Այդ նպատակով կարելի է նաեւ հատուկ բջջային հավելվածներ օգտագործել:  

4. Ջանացեք ավելի քիչ նստել հեռուստացույցի դիմաց եւ ավելի հաճախ զբոսնել, իսկ եթե հնարավորություն կա` լողով զբաղվեք: 

5. Ջանացեք ամեն օր գազավորված եւ ալկոհոլային ըմպելիքներ չխմել: Իսկ եթե պատրաստվում եք սպիրտային խմել, դրան սովորական ջուր խառնեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել