• Latest news

Զարհուրելի տեսագրությունը ցույց է տալիս կնոջ աչքում գալարվող որդին (տեսանյութ)

5 հունվարի, 2016  18:39

Այս սահմռկելի տեսագրությունում երեւում է, թե ինչպես է կնոջ աչքի մեջ երկար ու սպիտակ որդ գալարվում, իսկ բժիշկը մանրադիտակով զննում է այն: Ընդ որում, կինը, կարծես, ցավ չի զգում, հանգիստ թարթում է՝ մինչ բժիշկն ուսումնասիրում է նրա աչքը:

Տեսագրությունում երեւացող որդը նեմատոդ է (ասկարիդ): Այդ որդերի ավելի քան 15 000 տարատեսակ կա: Մի քանիսը շատ փոքր են, դրանք կարելի է տեսնել միայն մանրադիտակով, իսկ մյուսների երկարությունը կարող է մինչեւ երկու մետրի հասնել: Ասկարիդների շատ տեսակներ կարող են մարդկանց վտանգավոր հիվանդություններով վարակել:

Սովորաբար դրանք հայտնվում են մարդու օրգանիզմում վատ պատրաստված մսի կամ էլ մարդկանց ու կենդանիների արտաթորանքների հետ շփումների միջոցով: Վարակվել կարելի է նաեւ կեղտոտ ջրի միջոցով:

Բրիստոլի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Մարք Ուայնի խոսքով, նեմատոդները սովորաբար աչքի մեջ են հայտնվում միջատների պատճառով. միջատի խայթոցից հետո որդի թրթուրները հայտնվում են մարդու մարմնի մեջ: Թրթուրից դուրս է գալիս որդը, մեծանում ու սերունդ տալիս: Դրա սերունդը կարող է տեղաշարժվել մարմնով մեկ ու հայտնվել նաեւ աչքի մեջ:

Կնոջ անունն անհայտ է: Հայտնի չէ նաեւ, թե որ կլինիկայում է նկարահանվել տեսանյութը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել