• Latest news

Բեղմնավորման նոր ձեւ՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով տառապող կանանց համար

22 փետրվարի, 2014  14:06

Միլիոնավոր կանայք, որոնք տառապում են պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով (ՊԿՁՍ), հղիանալու հետ կապված խնդիրներ են ունենում: Նոր պրոցեդուրան այդպիսի կանանց հնարավորություն է տալիս հղիանալ առանց հորմոնալ ներարկումների, ինչը նշանակում է որոշակի բարդությունների ռիսկի նվազում:

«(ՊԿՁՍ)-ն էնդոկրին հիվանդություն է, որի դեպքում կնոջ օրգանիզմում կանոնավոր կերպով ձվազատում տեղի չի ունենում,- FoxNews.com-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքի Neway Fertility կենտրոնի բժշկական տնօրեն, բժիշկ Ջեսսի Հեյդը:- Սա, որպես կանոն, բնորոշվում է ձվարաններում մի քանի փոքր ֆոլիկուլների առկայությամբ, որոնք երեւում են ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, կամ անկանոն դաշտանով՝ արական հորմոնների բարձր մակարդակի համադրությամբ, կամ անդրոգենների բարձր մակարդակով»:

32-ամյա Մանփրիթ Սանգարիին ախտորոշել են ՊԿՁՍ այն բանից հետո, երբ նա երկար ժամանակ չի հղիացել:

Սանգարին դիմել է Հեյդին, ով նրան առաջարկել է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) սկսելուց առաջ փորձել ներարգանդային բեղմնավորման ավելի քիչ ներքին միջամտություն ենթադրող պրոցեդուրա, բայց դրա արդյունքում հղիանալ չի հաջողվել, ուստի Սանգարին դիմել է ԱՄԲ-ի:

Պրոցեդուրան հաջող է անցել, Սանգարին եւ նրա 36-ամյա ամուսինը՝ Սարբդիփ Մոհան, անչափ ուրախացել են՝ իմանալով, որ երկվորյակ են ունենալու: Բայց նրանց ուրախությունը կարճ է տեւել, քանի որ շուտով տեղի է ունեցել անդառնալին:

«23-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերություն սկսվեց, փոքրիկները չապրեցին,- պատմում է Սանգարին:- ԱՄԲ-ն հաջող էր անցել, բայց երեխաներին մինչեւ վերջ կրել չհաջողվեց»:

3 ամիս անց, երբ Սանգարին պատրաստ է եղել նորից փորձել, Հեյդն առաջարկել է անպտղության բուժման այլ տեսակ՝ արտամարմնային հասունացում (ԱՄՀ):

«Սովորաբար ՊԿՁՍ-ով տառապող կանայք այդ պրոցեդուրայի հիմնական թեկնածու են, որովհետեւ նրանք շատ փոքր անհաս ֆոլիկուլներ ունեն, որոնք հանգեցնում են մեծաթիվ փոքր անհաս ձվաբջիջների: Մենք հավաքում ենք այդ բոլոր անհաս ձվաբջիջները, հեռացնում ենք դրանք՝ թողնելով հասունանալու Փեթրիի ամանի մեջ»,- պատմում է Հեյդը:

Սանգարին անցել է պրոցեդուրան, եւ 2013-ի հոկտեմբերին ծնվել է զույգի դուստրը՝ Զոյան: Հիմա նրանք մտադիր են եւս մեկ երեխա ունենալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել