• Latest news

Պե՞տք է բուժել երեխաների կաթնատամները

12 փետրվարի, 2016  18:25

Այսօր ամբողջ աշխարհում տարածված է այն կարծիքը, թե երեխաների կաթնատամները բուժել պետք չէ, չէ՞ որ դրանք «ժամանակավոր» են եւ վաղ թե ուշ դրանց տեղում նորերը`  «հիմնականները» կաճեն: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզ է:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժ Կարեն Գրիգորյանը պնդում է, որ կաթնատամների «ժամանակավորությունը» վկայակոչելով` դրանք չբուժելը կարող է երեխայի մոտ մի շարք խնդիրներ ստեղծել: Հարցն այն է, որ կաթնատամների տակ գտնվում են մշտական ատամների սաղմերը, եւ եթե կաթնատամների մեջ վարակ է անցնում, չբուժելու դեպքում այն կարող է հասնել մշտական ատամների սաղմերին եւ փչացնել դրանք: Այդ դեպքում երեխայի մոտ արդեն փչացած մշտական ատամներ կաճեն:

Ավելին, մասնագետները պնդում են, որ կաթնատամները երեխային հենց այնպես չեն տրված. դրանք մեծ դեր են խաղում ծնոտի ձեւավորման գործում եւ  մշտական ատամների համար «հիմք» են ստեղծում: Եթե երեխան չափազանց վաղ է կորցնում կաթնատամները, նրա մոտ կարող է խախտվել ծնոտի ճիշտ զարգացումը եւ  սխալ ատամնանստվածք ձեւավորվել: Դա միայն կոսմետիկական արատ չի լինի. սխալ ատամնանստվածքը կվատացնի եւ կբարդացնի սնունդը ծամելու գործընթացը, ինչի հետեւանքով երեխայի մոտ կարող են աղեստամոքսային խնդիրներ ի հայտ գալ: Հենց այդ պատճառով ամբողջ աշխարհի ատամնաբույժները խորհուրդ են տալիս ամեն հնարավորն անել` պահպանելու կաթնատամները մինչեւ դրանց բնական փոխարինման ժամանակը:

Այդ պատճառով կարեւոր է ճիշտ հոգ տանել նրանց: Կարեն Գրիգորյանի խոսքով, կաթնատամները նույպիսի խնամքի կարիք ունեն, ինչպիսին մշտականները. երեխաներին խորհուրդ է տրվում օրական երկու անգամ խոզանակով եւ ատամի մածուկով մաքրել ատամները, ինչպես նաեւ տարին երկու անգամ կանխարգելման նպատակով այցելել ատամնաբույժին:

Երեխաները պիտի ատամի խոզանակները փոխեն նույնքան հաճախ, որքան մեծերը` տարին երեք անգամ: Իսկ եթե երեխան որեւէ վարակիչ հիվանդություն է տարել, խոզանակը, նույնիսկ եթե նոր է, պետք է փոխել առողջանալուց անմիջապես հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է