• Latest news

Արտամարմնային բեղմնավորում 3 ծնողից. ԱՄՆ քննարկում է այս պրոցեդուրան թույլատրելու հարցը

27 փետրվարի, 2014  14:59

ԱՄՆ առողջապահության նախարարությունը քննարկում է մարդկանց վրա այն տեխնոլոգիայի փորձարկումը թույլատրելու հարցը, որը կարող է մարդկությանն ազատել ժառանգական հիվանդություններից: Խոսքն այնպիսի երեխաների ծնվելու մասին է, որոնք միաժամանակ 3 «ծնող» կունենան:

ԱՄՆ-ի սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) երկօրյա կոնֆերանս է անցկացրել՝ նվիրված արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ)  նոր տեխնիկային, որը երեխաներին հնարավորություն կտա ծնվելու միանգամից երեք ծնողից՝ երկու մորից եւ մեկ հորից: Երեք տարբեր ԴՆԹ-ների համակցության շնորհիվ՝ բժիշկները կկարողանան ստեղծել ժառանգական հիվանդություններից, այդ թվում՝ կուրությունից եւ էպիլեպսիայից զերծ էմբրիոններ: Գիտնականները կանխատեսում են, որ ժամանակի ընթացքում կարող են առանց գենետիկական հիվանդությունների սերունդներ ծնվել:

«Թույլատրելով նման պրոցեդուրաները՝ մենք այդպիսով կստեղծենք գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ»,- ասում է Բերքլիի (Քալիֆորնիա նահանգ) Գենետիկայի եւ հասարակության կենտրոնի գործադիր տնօրեն Մարսի Դարնովսկին, փոխանցում է Fox News-ը:

Տեխնոլոգիան ենթադրում է մայրական ձվաբջջում միտոքոնդրիումային ԴՆԹ-ի փոխարինում մեկ այլ կնոջ առողջ դոնորական ձվաբջջից առողջ միտոքոնդրիումներով մուտացիաներով: Հետո կատարվում է սովորական արտամարմնային բեղմնավորում, եւ էմբրիոնը հետ են փոխպատվաստում մորը: Մեթոդը մշակել է Օրեգոնի գիտության եւ առողջության համալսարանի գենետիկ Շուխրատ Միտալիպովը: Նա 90-ականներին առաջին անգամ հաջողությամբ պրիմատ է կլոնավորել: Այս պրոցեդուրայի միջոցով Միտալիպովն արդեն 5 առողջ կապիկ է ստեղծել, որոնք ի սկզբանե դատապարտված են եղել գենետիկական հիվանդությունների: Հիմա գիտնականը սպասում է մարդկանց վրա փորձարկումներ անելու թույլտվության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է