• Latest news

Ցողունային բջիջների դոնորը հանդիպել է իր փրկած երեխայի հետ (ֆոտո)

1 ապրիլի, 2016  16:20

Երեք տարեկան Օլլի Ուոլլսն ուրախ ծիծաղեց, երբ անծանոթ տղամարդը գրկեց նրանց, բարձրացրեց գլխից շատ վեր: Նա չգիտեր, որ այդ տղամարդը երկու տարի առաջ փրկել է իր կյանքը. առանց նրա, Օլլին այժմ հազիվ թե ողջ լիներ: 

2 տարի առաջ Օլլին մահամերձ էր իմունային համակարգի հազվագյուտ հիվանդության պատճառով, եւ նրա ծնողները միայն հրաշքի վրա էին հույս դրել: Հենց այդ ժամանակ    26-ամյա Լյուկը, տեսնելով հոջինյան լիմֆոմայի պատճառով մահացած Էլիս Փայնի մասին փատագրական ֆիլմը, որոշել էր գրանցվել ցողունային բջիջների տվյալների բազայում` մտածելով, որ մի օր կկարողանա փրկել ինչ-որ մեկի կյանքը: 

Ինչպես պատմել է Օլլիի մայրը` 41-ամյա Ջենիֆերը, Օլլիի մոտ հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ էին ախտորոշել 2012-ի օգոստոսին, երբ նա ընդամենը   4 շաբաթական էր: Եվս 4 շաբաթ անց նա սկսեց քիմիաթերապիա ստանալ: 

«Երբ Օլլին 4 ամսական էր, նրա մարմինը սկսեց մեռնել. նրա ներքին օրգանները չափազանց թույլ էին բուժումից հետո: Մենք կարծում էինք, թե կկորցնենք նրան եւ բժիշկները նույնիսկ սկսել էին մտածել նրան կենսաապահովման համակարգից անջատելու մասին: Հենց այդ ժամանակ մեզ ասացին, որ նրան շտապ ոսկրածուծի փոխպատվաստում է անհրաժեշտ», - պատմել է Ջեննիֆերը:

Երեք ամիս անց գտան Լյուկին, որը գենետիկորեն համատեղելի էր Օլլիի հետ եւ կարող էր նրա համար դոնոր լինել: 

«Երբ ինձ զանգեցին եւ ասացին, որ կարող եմ երեխայի համար համապատասխան դոնոր լինել, ես շատ ուրախացա», - այժմ վերհիշում է Լյուկը: 

Չորս ժամվա ընթացքում Լյուկից ցողունային բջիջներ վերցրեցին, հետո դրանք ներմուծեցին Օլլիի օրգանիզմ: 

Ընդամենը մեկ ամիս անց Օլլին անճանաչելի էր. նրա հայրը` Ռոջերը պատմել է, որ բազմաթիվ սարքերի միացված ահույս տղայից նա վերածվել էր էներգիայով լի, ժպտացող եւ շփվող երեխայի: 

Հենց այդպիսին նրան տեսավ Լյուկը Զատկի տոներից հետո հանդիպման ընթացքում: Երեխան նրան նկարազարված Զատկի բացիկ եւ ձու նվիրեց: 

«Աներեւակայելի է, որ մենք վերջապես հանդիպել ենք: Ես միշտ ուզում էի իմանալ, թե ինչ է եղել նրան եւ ինչ տեսք ունի այժմ: Ես այնքան շատ էի մտածում նրա մասին վերջին 3 տարվա ընթացքում» - պատմել է Լյուկը:

«Առանց քեզ, հիմա նա այստեղ չէր լինի: Մենք ամեն ինչ համար շնորհակալ ենք քեզ: Բառերով արտահայտել չի լինի, թե ինչքան ենք շնորհակալ քեզ», - Լյուկին ասել է Ջեննիֆերը` Օլլիի մայրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել