Բուսակերությունը կօգնի պահպանել արյան նորմալ ճնշումը, իսկ անցումը բուսակերության դիետայի կօգնի իջեցնել տոնոմետրի ցուցանիշը, պնդում են ճապոնացի հետազոտողները:
Հետազոտողներն ուսումնասիրել են 1900- 2013թթ. 7 կլինիկական հետազոտություն եւ 32 գիտական աշխատանք:
Արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցների, որոնք բուսակերների սնունդ են օգտագործել, սիստոլիկ ճնշումը 5 մմ ս.ս.-ով ավելի ցածր է եղել, քան միս եւ ձուկ ուտող մասնակիցներինը:
Դիաստոլիկ ճնշման տարբերությունը բուսակերների դեպքում եղել է մինուս 2.2 մմ ս.ս.- 5 մմ ս.ս.՝ մսակերների համեմատ: Պատճառը յուղի ցածր պարունակությամբ դիետան է, մասնավորապես՝ կարմիր միս չօգտագործելը:
Անցած տարի բրիտանացի գիտնականների կատարած հետազոտությունը, որին 45 000 մարդ է մասնակցել, ցույց է տվել, որ բուսակերները եռակի քիչ են հոսպիտալացվում սրտի նոպայի պատճառով եւ ավելի հազվադեպ են մահանում դրանից:






