ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածման դեմ պայքարի խնդիրը շատ սուր է դրված մարդկության առաջ: Ինչպիսի՞ կանխալգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկել, պատմեցին նոյեմբերի 29-ին մամլո-ասուլիսի ժամանակ ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնի ներկայացուցիչ Արեվիկ Պետրոսյանը եւ UNAIDS-ի տարածքային թիմի հայաստանյան ներկայացուցիչ Արուսիկ Մկրտչյանը (Dj Vakcina)։ Մասնավորապես , նրանց խոսքով պետք է պաշտպանվել անկանոն սեռական հարաբերությունների ժամանակ:
Արեւիկ Պետրոսյանը հաղորդեց, որ 2013 թվականի նոյեմբերի 29 –ի դրությամբ Հայաստանում գրանցված է 1568 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 228-ը գրանցվել են 2012 թվականի ընթացքում: Իսկ ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքումգրանցվել է 205 դեպք: Ընդհանուր առմամբ 3500 ՄԻԱՎ վարակակիր կա ամբողջ Հայաստանում:
Հայաստանում ՄԻԱՎ-ն ունի իր առանձնահատկությունը: Ի տարբերություն այլ պետությունների՝ Հայաստանում ՄԻԱՎ -ով հաճախ վարակվում են հետերոսեքսուալ կապերի միջոցղով, ինչպես նաև թմրանյութերի օգտագործման արդյունքում: Բացի այդ ՄԻԱՎ վարակակիր Հայաստանի քաղաքացիների բացահայտված քանակը կապված է լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ընդլայնման հետ, և ոչ միայն: Ստացվում է, որ ոչ թե դեպքերն են շատանում, այլ հետազոտությունների քանակն է աճել: Այս բոլորը կապված է մարդկանց, առաջվա համեմատ, ավելի տեղեկացված լինելու հետ:
Կա շատ տխրեցնող փաստ. Հանրապետությունում ՁԻԱՀ կրողների մեծամասնությունը միգրանտներ են, այսինքն մարդիկ, ովքեր գնացել էին արտագնա աշխատանքի և վերադարձել վարակված:
Արուսիկ Մկրտչյանը (Dj Vakcina)-ը պատմեց, որ Հայաստանում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում նախատեսվում են մի քանի միջոցառումներ: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Համաշխարհային օրը, Երեւվանի Հյուսիսային պողոտայում հայ աստղերի մասնակցությամբ տեղի կունենա միջոցառում, իսկ գիշերվան մոտ Kami club-ում տեղի կունենա երեկույթ, որի ժամանակ DJ-ները կոչ կանեն երիտասարդներին ավելի զգույշ լինել:Ներկաները հնարավորություն կունենան անանուն կերպով թեստավորում անցնել, իսկ ռիսկի խմբում գտնվողները կկարողանան անվճար բուժում ստանալ:
Ասուլիսի վերջում զրույցին միացած ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտոնի բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն ավելացրեց, որ բոլոր հետազոտությունները քաղաքացին պետք է ինքնակամ անցնի: Լրագրողների այն առաջարկին, որ Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների անալիզները բոլոր միգրանտների, մասնավորապես սլավոնական երկրներից ժամանողների համար կարելի է դարձնել պարտադիր, Պետրոսյանը պատասխանեց, որ դա կարող է դիտարկվել որպես մարդու իրավունքների խախտում, այդ պատճառով «մեր նպատակն է՝ մարդկանց հասկացնել, որ իրենք պետք է պաշտպանվեն: Ժամանակի ընթացքում մենք կհասնենք դրան, նաեւ կհասնենք նրան, որ իրենք մշտապես կհետազոտվեն»:






