Չնայած կարմրուկի դեմ պատվաստումներին, որոնք ըստ The Washington Post-ի կրճատել են ԱՄՆ-ում 1950-ից 1960-ական թվականների միլիոնավոր հիվանդացությունը մինչեւ 37 դեպքի 2004թ.-ին, հիվանդությունը կրկին վերադառնում է, իսկ ծնողները եւ նույնիսկ բժիշկները չեն տարբերակում դրա ախտանիշները:
Վարակ
Կարմրուկը, կամ ինչպես այն անվանում են՝ մանկական ռոզեոլան, ախտահարում է կոկորդի հետին հատվածում եւ թոքերում գտնվող բջիջները: Այն շատ վտանգավոր է, եւ տարածվում է օդա-կաթիլային ճանապարհով, ինչը հատկապես վտանգավոր է նորածինների եւ փոքր երեխաների համար:
Ախտանիշներ
Առաջին ախտանիշը բարձր ջերմությունն է: Այնուհետեւ առաջանում են հարբուխ, հազ եւ աչքերի կարմրածություն: Եվ վերջապես մանր ցանավորում, որը սկսվում է գլխից եւ տարածվում է մարմնով ներքեւ, սակայն հիվանդությունը վարակիչ է հանդիսանում ցանավորումը սկսվելուց շատ ավելի վաղ:
Բարդություններ
- Էնցեֆալիտ՝ գլխուղեղի այտուց, որից հետո երեխան կարող է մնալ խուլ կամ մտավոր հետամնաց: ԱՄՆ-ում կարմրուկով հիվանդացած յուրաքանչյուր հազարերորդ երեխան մահանում է այս բարդությունից:
- Ականջի վարակ
- Թոքաբորբ
- Լուծ (դիարեա)







