Կարծիք կար, որ եթե օրական ընդունենք մեկ ասպիրին, ապա կկանխենք սրտի նոպաները։ Թեպետ այս մարտավարությունը օգտագործվում է աշխարհի տարբեր երկրներում, բայց ԱՄՆ-ի սննդի եւ դեղամիջոցների վերահսկողության գործակալությունը (FDA)  հայտարարել է, որ ասպիրինի կողմնակի ազդեցությունների վտանգը կարող է հանգեցնել  խնդիրների, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր մինչ այդ կաթվածներ չեն ունեցել, հայտնում է the Medical Daily-ն։

Ասպիրինը նվազեցնում է տրոմբոցիտների ձեւավորման մակարդակը, ազդում է տրոմբոցիտների վրա՝ դրանով իսկ պաշտպանելով այն անոթային խցանումներից։ Սակայն ամենօրյա օգտագործման արդյունքում մարդու մոտ կարող են առաջանալ կողմնակի բարդություններ, այդ թվում՝ ներքին արյունահոսություն։ 1990 - ականների կլինիկական տվյալները ցույց են տվել, որ ինֆարկտ կամ ինսուլտ ստացած, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ, ասպիրին ընդունելով, կարող են խուսափել իրենց  հիվանդությունների կրկնվելուց։

Բայց ինչ վերաբերում է առողջ մարդկանց, ում բժշկական պատմության մեջ ոչ մի նման դեպք չի գրանցվել, փորձագետները կարծում են, որ ասպիրինը կարող է անարդյունավետ եւ անգամ վտանգավոր լինել՝ առաջացնելով արյունահոսություն գլխուղեղում եւ ստամոքսում։ Իսկ մի հետազոտություն ցույց է տվել, որ ասպիրինի եւ իբուպրոֆենի կանոնավոր օգտագործումը  կարող է բարձրացնել ինսուլտի հավանականությունը. այնպես, ինչպես ընկերությունները նատրիում են ավելացնում դեղահաբերին՝ լավ կլանվելու համար։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ այս դեղերի երկար օգտագործումը կարող է առաջացնել տեսողության կորուստ։

FDA-ի կլինիկական գիտության փոխտնօրեն դոկտոր Ռոբերտ Թեմփլը խորհուրդ է տալիս խորհրդակցել բժշկի հետ, ով կարող է նվազեցնել  ասպիրինի օգտագործումից առաջացող վտանգը եւ հետեւանքները։

«Շատ կարեւոր է, որ ասպիրինի թերապիան ընդունող  հիվանդները շարունակեն այն ընդունել»,- ասել է ասպիրին արտադրող ընկերության  մամլո-խոսնակ Բայեր Քրիս Լոդերը։ «Ոչ ոք չպետք է դադարեցնի կամ նվազեցնի ասպիրինի չափաբաժնի ընդունումը առանց բժշկի հետ խորհրդակցելու։  Այսպիսի թերապիա անցնող մարդկանց համար ասպիրինի անսպասելի  չընդունելը կարող է շատ վտանգավոր լինել»։