Գրիպով վարակված որոշ մարդիկ հանդիսանում են հարուցչի տարածիչ դեռեւս մինչեւ ախտանշանների ի հայտ գալը: Դեպքերի մեծամասնությունում մարդը վարակիչ է գրիպի վիրուսով վարակվելուց 24-72 ժամ անց եւ շարունակում է վարակիչ մնալ եւս հինգ օր ախտանշանների առաջացումից հետո:
Բայց երեխաներն ու թույլ իմունիտետով մարդիկ կարող են վարակվել դեռեւս երկու շաբաթների ընթացքում:
Գրիպը տարածվում է օդակաթիլային եղանակով՝ հիվանդ մարդու փռշտալուց կամ հազալուց: Կարելի է նաեւ վարակվել՝ դիպչելով հարուցիչներով վարակված մակերեսի, եւ այնուհետեւ ձեռքը մոտեցնելով բերանին կամ քթին:
Գրիպի ախտանշաններն են՝
Ջերմություն
Տենդ
Հարբուխ
Գլխացավ
Մկանացավ
Տաք, կարմրած մաշկ եւ աչքերի արցունքոտություն
Թուլություն եւ հոգնածություն
Ցավ կոկորդում
Սովորական հարբուխի ախտանշանները նման են գրիպի, այդ պատճառով պետք է բժշկի հետ խորհրդակցել:
Յուրաքանչյուր տարի ավելի քան 20,000 ամերիկացի մահանում է գրիպից։ Այդ պատճառով բժիշկ Մենի Ալվարեսը, Fox News -ի Health News-ի գլխավոր խմբագիրը խորհուրդ է տալիս պատվաստվել գրիպի դեմ, հատկապես՝ երեխաներին եւ թուլացած իմունիտետով անձանց:






