ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վարչության (FDA) նոր տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցների անցանկալի ռեակցիաները տղամարդկանց եւ կանանց մոտ տարբեր են։

Տղամարդկանց մոտ վատ դեղորայքի ամենաանբարենպաստ ռեակցիան մահն է՝ ըստ 2004-2013 բազային նոր տվյալների։ կանանց շրջանում նույնպես մահացությունների թիվը շատ մեծ է՝ ավելի քան 60000, հաղորդում է Washington Post-ը։

FDA-ի տվյալները ոչ լիարժեք պատկեր են տվել, բայց այս տեղեկատվությամբ բացահայտվում է ԱՄՆ-ի առողջապահական համակարգում առկա լուրջ խնդիրները։ 2006թ բժշկական ինստիտուտի հաշվետվության մեջ ասվում է, որ մոտավոր հաշվարկներով՝ դեղամիջոցների կանխարգելելի եւ վնասակար հետեանքների թիվը տարեկան կազմում է 1,5 միլիոն։

Ահա կանանց մոտ դեղորայքից առաջացող ամենատարածված ռեակցիաները ըստ FDA-ի նոր տվյալների։

• սրտխառնոց

• դեղերի անարդյունավետություն

• գլխացավ

• հոգնածություն

• ցավեր

• գլխապտույտ

• փսխումներ

• հեւոց

• մահ

• փորլուծություն

• տկարություն

• ասթենիա

• ընկնել

• արթրալգիա

• տագնապ

• պիրեկսիա

• ցան

• դեպրեսիա

• անքնություն

• միոկարդի ինֆարկտ

Դեղամիջոցներից առաջացող ամենատարածված ռեակցիաները տղամարդկանց մոտ:

• մահ

• դեղերի անարդյունավետություն

• սրտխառնոց

• հեւոց

• հոգնածություն

• միոկարդի ինֆարկտ

• գլխապտույտ

• փորկապություն

• պիրեկսիա

• գլխացավ

• փսխումներ

• ասթենիա

• ցավեր

• ցան

• տկարություն

• դեպրեսիա

• տագնապ

• անքնություն

• ընկնել

• հոդացավեր